«Արահետից արահետ՝ դբա զարգացում». ներկայացվել են Լոռու մարզում իրականացված համայնքային և միջհամայնքային ծրագրերը

«Արահետից արահետ՝ դբա զարգացում». ներկայացվել են Լոռու մարզում իրականացված համայնքային և միջհամայնքային ծրագրերը

11.05.2021

Մայիսի 11-ին տեղի ունեցավ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացմանը նվիրված մարզային առցանց հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ բոլոր խոշորացված համայնքների ներկայացուցիչները:

Ներկայացվեցին «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Գյուլագարակ, Շնող համայնքներում իրականացված համայնքային և «Արահետից արահետ՝ դբա զարգացում» միջհամայնքային ծրագրերը:

«Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն իրականացվում է «Համայնքների ֆինանսիստների միավորումը» (ՀՖՄ) «Հայաստանի համայնքների միության» (ՀՀՄ) և «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» (ԱԼԴԱ) հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

Ծրագրի նպատակն է ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները մարդակենտրոն և կայուն տեղական զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման հարցում: Այն նաև միտված է վեր հանել համայնքների ոչ բավարար կարողությունների խնդիրը՝ տեղական զարգացումը կայուն, մասնակցային և հաշվետու ձևով խթանելու, կառավարության բարեփոխումներին աջակցելու և դրանց հետ կապված տարբեր մարտահրավերներ բարձրաձայնելու համար։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում փաստեց՝ այսօրինակ հանդիպումները հնարավորություն են  տալիս ցույց տալ, թե ինչ արդյունքներ ունենք իրականացված ծրագրերով և նաև փորձի փոխանակում ապահովել:

Նշենք, որ հաջորդաբար այսպիսի քննարկումներ տեղի կունենան Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի և Տավուշի մարզերում իրականացված ծրագրերի մասին: «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ ներկայացուցիչ, Ծրագրի ղեկավար Աբրահամ Արտաշեսյանը բարձրաձայնեց համայնքներում տուրիզմի և տնտեսական զարգացման, կարողությունների զարգացման հետ կապված խնդիրներ ու ասաց. «Այդ պատճառով՝ որպես առաջնահերթություն մենք վերցրինք տուրիզմի զարգացումը, ուստի փորձել ենք մեր Ծրագրի միջոցով նախապայմաններ ստեղծել հետագայում համայնքներին ավելի լայն հնարավորություններ՝ տնտեսական գործիքներ տրամադրելու համար»:

Համայնքային և միջհամայնքային ծրագրերի ներկայացումից հետո Գերմանիայի Սաուրիսի համայնքապետարանի օրիկանակով տուրիզմի զարգացման եվրոպական փորձը հայ գործընկերներին ներկայացրեց համայնքի ներկայացուցիչ Ֆաբիանա Գորասինին:

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...