
Մաթյու Մորին ընտրվել է ԵԽ Կոնգրեսի գլխավոր քարտուղար
25.10.2022
Ֆրանսիան ներկայացնող Մաթյու Մորին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 43-րդ նստարջանի ընթացքում ընտրվել է ԵԽ Կոնգրեսի գլխավոր քարտուղար: Նա կպաշտոնավարի 5 տարի ժամկետով:
Իր ելույթում նա մասնավորապես ընդգծել է Եվրոպայում առկա աննախադեպ իրավիճակը, ՌԴ ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի: Այնուհետև նշել է. «Եվրոպայում նոր իմպերիալիզմի ի հայտ գալը կենսական վտանգ է ներկայացնում Ուկրաինայի և մեր յուրաքանչյուր ժողովրդավար երկրի համար»:
ԵԽ Կոնգրեսի նորընտիր գլխավոր քարտուղարը խոստացել է շարունակել երկխոսությունը հանուն խաղաղ Եվրոպայի։ Մաթյու Մորին նաև հիշեցրել է եվրոպական հասարակությունների առջև ծառացած տեղական և տարածաշրջանային խնդիրների բազմազանությունը, որոնք բոլորն էլ Կոնգրեսի գործողությունների ոլորտներն են: Ու հայտարարել է. «Շատ երկրներ մեծ ակնկալիքներ ունեն Կոնգրեսից, և մեզ անհրաժեշտ կլինի ավելի արդյունավետ վարչակազմ՝ դիմակայելու մեր առաջ դրված պատմական մարտահրավերներին»:
Կոնգրեսի նոր գլխավոր քարտուղարի մանդատը ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարից։

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct