Շիրակի մարզում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացում. մայիսի 24

Շիրակի մարզում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացում. մայիսի 24

20.05.2021

Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին տեղի կունենա «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացմանը նվիրված մարզային առցանց հանդիպում: Առցանց հանդիպմանը կարող են մասնակցել ՀՀ բոլոր խոշորացված համայնքների ներկայացուցիչները:

«Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն իրականացվում է «Համայնքների ֆինանսիստների միավորումը» (ՀՖՄ) «Հայաստանի համայնքների միության» (ՀՀՄ) և «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» (ԱԼԴԱ) հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

Ծրագրի նպատակն է ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները մարդակենտրոն և կայուն տեղական զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման հարցում: Այն նաև միտված է վեր հանել համայնքների ոչ բավարար կարողությունների խնդիրը՝ տեղական զարգացումը կայուն, մասնակցային և հաշվետու ձևով խթանելու, կառավարության բարեփոխումներին աջակցելու և դրանց հետ կապված տարբեր մարտահրավերներ բարձրաձայնելու համար։

Այս նպատակներին հասնելու համար ծրագիրը ենթադրամաշնորհներ է տրամադրել 37 համայնքների։ Մրցույթը թիրախավորել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի խոշորացված համայնքները։

Համայնքային տուրիզմի զարգացման ոլորտում ֆինանսավորվել են 7 միջհամայնքային համագործակցության ծրագրեր:

ՄԱՅԻՍԻ 24-ին կայանալիք մարզային առցանց հանդիպմանը մասնակցել ցանկացող խոշորացված համայնքների ներկայացուցիչները պետք է լրացնեն առցանց հայտ հետևյալ հղմամբ https://docs.google.com/forms/d/1KuiDjzLYglRLfiy5FolykFXQnAioyX6PMmjcLUlchW8/edit

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կուղարկվի գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։

Քննարկմանը միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։

Հայաստանի համայնքների միություն


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԽ Կոնգրեսի 40-րդ նստաշրջանի ընթացքում կընդունվի Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգային զեկույց
ԵԽ Կոնգրեսի 40-րդ նստաշրջանի ընթացքում կընդունվի Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգային զեկույց

11:09

09 06 2021

Հունիսի 15-17-ը կանցկացվի Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Տեղի է ունեցել  «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի փակման արարողությունը
Տեղի է ունեցել «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի փակման արարողությունը

16:58

03 06 2021

Մայիսի 26-ին տեղի է ունեցել  «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի...

Ներկայացվել են ԵՄ ֆինանսավորմամբ Տավուշի մարզում իրականացված միջհամայնքային ծրագրերը
Ներկայացվել են ԵՄ ֆինանսավորմամբ Տավուշի մարզում իրականացված միջհամայնքային ծրագրերը

11:17

03 06 2021

Մայիսի 27-ին տեղի ունեցավ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված...

Տեղի է ունեցել Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման ծրագրի Ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը
Տեղի է ունեցել Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման ծրագրի Ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը

11:37

31 05 2021

Մայիսի 27-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Վանաձորի, Գյումրու և...

Հեռավար կարգով անցկացվել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի Բյուրոյի նիստը
Հեռավար կարգով անցկացվել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի Բյուրոյի նիստը

20:23

26 05 2021

Մայիսի 26-ին հեռավար կարգով անցկացվել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների...