Ուղերձ համայնքների ղեկավարներին ու ավագանու անդամներին

Ուղերձ համայնքների ղեկավարներին ու ավագանու անդամներին

19.06.2020

Հարգելի′ գործընկերներ,

Երեկ՝ հունիսի 18-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգի փոփոխությունների մասին օրենսդրական փաթեթը։

Հանրային աղմկոտ իրադարձությունների ֆոնին այս փաստն աննկատ մնաց։ Մինչդեռ այն երկրի ինստիտուցիոնալ համակարգի էական փոփոխություն է ենթադրում։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգի փոփոխության մասին քննարկումներն ընթացել են շուրջ 5 տարի, այդ թվում Հայաստանի համայնքների միության կանոնադրական մարմիններում, փորձագիտական մակարդակում, Միության ռազմավարությունների համատեքստում։ Վերջին ամիսներին նույնպես Միությունն իրականացրել է հարցի շուրջ տարբեր ձևաչափերով քննարկումներ։

2015թ. ընդունված Սահմանադրության փոփոխություններով ՏԻՄ-երի ընտրական համակարգի որոշակիացման իրավասությունը վերապահվեց ՀՀ Ազգային ժողովին, ինչը ՏԻՄ ընտրական համակարգի ինստիտուցիոնալ համակարգը դարձնում էր հեղհեղուկ, քաղաքական կոնյունկտուրայից կախված՝ փոփոխելի։

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխություններն արձագանքում են շատ կարևոր խնդիրների.

  1. Կուսակցությունների քաղաքական պատասխանատվության ընդլայնում,
  2. Ավագանու դերի մեծացում։

Այս փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ քաղաքական ուժերը կդառնան տեղական ինքնակառավարման շահերի, ապակենտրոնացման լոբիստներն ազգային մակարդակում, կվերածվեն ՏԻՄ-երի շահերի պաշտպանության դերակատարների, էապես կձերբազատվենք վերևից ներքև ուղղաձիգ կառավարման՝ Հայաստանում փաստացի գործող շղթայից։

Միաժամանակ, ցավոք, նախագծերի բավարար ու ներառական քննարկումներ չիրականացվեցին։ Ոչ մի կերպ արդարացված չէ համայնքների ղեկավարների ուղիղ ընտրական համակարգից հրաժարումը։ Ավագանու համամասնական ընտրակարգը հաջողությամբ կարող էր ներդաշնակվել համայնքի ղեկավարների ուղիղ ընտրակարգի հետ՝ ապահովելով ավելի արդյունավետ ու ժողովրդավարական ինքնակառավարում։ Ավագանու 100% համամասնական ընտրակարգին կտրուկ անցումը սահմանափակում է անկուսակցական անհատների ազատ մուտքը դեպի տեղական ինքնակառավարում, իսկ կուսակցությունները դեռևս լիարժեք պատրաստ չեն համայնքներում ֆիզիկապես ներգրավվել այս գործընթացներում։ Նախընտրելի էին միջանկյալ, խառը լուծումները։ Լուծում չստացավ նաև ՏԻՄ-երի ընտրությունների մեկ միասնական օրվան վերադառնալու հարցը։

Այս ամենով հանդերձ անհնար է թերագնահատել կատարված փոփոխությունների մասշտաբը, վերջինիս ուղղակի և անուղղակի ազդեցությունը տեղական ինքնակառավարման համակարգի, պետական ու քաղաքական համակարգի վրա։ Յուրաքանչյուր կոնկրետ համայնքում տեղական քաղաքականությունների մշակման ու իրագործման պատասխանատվության հիմնական հասցեատերը կդառնան ավագանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերը։

Միության առաքելության տեսանկյունից մենք կվերանայենք մեր ռազմավարությունները՝ լոբբիզմի առումով թիրախավորելով կուսակցություններին։ Փաստ է, որ կուսակցությունները չունեն բավարար գիտելիք ու փորձ տեղական ինքնակառավարման ոլորտում։ Ուստի մեր գործողությունների ուղղություններից կդարձնենք մասնագիտական խորհրդատվությունն ու վերապատրաստումները կուսակցականների՝ հատկապես երիտասարդ կուսակցականների համար։

Հարգելի′ համայնքապետեր ու ավագանու անդամներ,

Փաստ է, որ այսօրվանից բոլորս ապրում ենք նոր իրողության մեջ, նոր խաղի կանոններում։ Յուրաքանչյուր փոփոխություն նոր հնարավորություններ է բացում։ Հուսանք՝ այս փոփոխությունները կնպաստեն Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն ու ապակենտրոնացմանը։ Գործընթացը սկսված է։

Էմին Երիցյան

Նախագահ, Հայաստանի համայնքների միություն

Փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրես,

Հայաստանի պատվիրակության ղեկավար, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրես,

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԵՄ ԱլԳ տարածքային ու տեղական իշխանությունների կոնֆերանս (CORLEAP)

Բյուրոյի անդամ, ԵՄ ԱլԳ տարածքային ու տեղական իշխանությունների կոնֆերանս (CORLEAP)

Համաշխարհային խորհրդի անդամ, Միավորված քաղաքների ու տեղական իշխանությունների համաշխարհային կազմակերպություն

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:39

26 08 2025

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

17:47

26 08 2025

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

14:43

26 08 2025

Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...