ԵԽ Կոնգրեսն ընդունել է Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգային զեկույց. կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել կառավարություն, տեղական իշխանություններ և ասոցիացիաներ խորհրդակցական մեխանիզմները

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգային զեկույց. կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել կառավարություն, տեղական իշխանություններ և ասոցիացիաներ խորհրդակցական մեխանիզմները

15.06.2021

Հունիսի 15-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 40-րդ նստաշրջանը: Այն հունիսի 15-17-ն անցկացվում է հեռավար կարգով՝ հաշվի առնելով COVID-19 համաճարակային իրավիճակը: Կոնգրեսի նստաշրջանին հեռավար կարգով մասնակցել են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Կոնգրեսի լիագումար նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հունիսի 15-ին կայացած լիագումար նիստի ընթացքում Կոնգրեսն ընդունել է Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգային զեկույցը: Զեկույցը հիմնված է 2019 թվականի մայիսին Կոնգրեսի համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցելության արդյունքների վրա: Փաստաթղթում ամրագրված է. «Չնայած Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցող դրական տեղաշարժերի, համայնքապետարանների լիազորություններին համապատասխան չեն տրամադրվող ֆինանսական ռեսուրսները, հանրային ծառայությունների մատուցման հարցում նրանց դերակատարությունը շարունակում է մնալ սահմանափակ, ինչը հակասում է սուբսիդիարության սկզբունքին»:

Փաստաթղթի առաջարկությունների բաժում Կոնգրեսը հոդորում է Հայաստանին բարելավել ներկայիս իրավիճակը:

Էմին Երիցյանը մտահոգություն է հայտնել, որ Կոնգրեսի համազեկուցողների այցից հետո դրական տեղաշարժ չկա ապակենտրոնացման հարցով: Նա Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախորդ ամիս Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ փորձագետները պատրաստել են Հայաստանում ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ զեկույց, և արդյունքները գորշ տոների մեջ են: Էմին Երիցյանը նաև մտահոգիչ է համարել այն, որ շատ համայնքներում համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն չկան ընտրված համայնքապետեր, ավելին, շատ համայնքներում նաև չկա ընտրված ավագանի:

Զեկույցով Կոնգրեսը ողջունում է կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությունները ՝ կապված տեղական հանրաքվեների, հանրային լսումների և համայնքապետարանների ֆինանսական օժանդակության հետ կապված: Միևնույն ժամանկ Կոնգրեսը մտահոգոևւթյուն է հայտնում, որ կառավարություն-տեղական իշխանություններ բավարար խորհրդակցական մեխանիզմներ չեն ապահովվել, տեղական իշխանությունները իրենց իսկ ֆինանսակավորմանը վերաբերող հարցերում բավարար ներգրավվածություն չունեն, ինչպես նաև նրանց հետ չեն ապահովվել խորհրդակցական մեխանիզմները իրենց իսկ համայնքների վարչատարածքային փոփոխությունների վերաբերյալ:

Համազեկուցող Գուն Մարի Հելգեսենը հայտարաևել է. «Մեզ տեղեկացրել են, որ համայնքների վերջին միավորման մասին համայնքներն իրենք իմացել են մամուլից: Մինչդեռ որպեսզի բարեփոխումը լինի հաջողված, համայնքներն իրենք պետք է որոշեն, պետք է նրանց ձայնը լսելի լինի, համայնքները պետք է ստանան ավելի մեծ լիազորություններ, համապատասխանաբար նաև ֆինանսական ռեսուրսներ այդ լիազորություններն իրականացնելու համար»:

 Համազեկուցող Բրիոնի Ռուդկինն էլ մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում համայնքները շարունակում են ունենալ ֆինանսական սղության խնդիր իրենց պարտականություններն իրականացնելու համար: Այս պատճառով էլ շատ համայնքներ կամ չեն կարողանում իրականացնել իրենց պատվիրակված լիազորությունները, կամ դրանք չեն իրականացնում են ոչ բավարար որակով»:

Կոնգրեսը ՀՀ կառավարությանը կոչ է անում համապատասխանեցնել ֆինանսական հատկացումները նրանց պատվիրակվող լիազորությունների հետ:

Բրիոնի Ռուդկինը նաև դատապարտելէ չարդարացված պետական միջամտությունը համայնքների լիազորությունների իրականացման հարցում, վարչական վերահսկողությունը: Նա հորդորել է ՀՀ իշխանոթյուններին ապահովել կառավարության, տեղական իշխանությունների և ասոցիացիաների միջև խորհրդակցական մեխանիզմները, որոնք ընդհանուր առմամբ այժմ տեսանելի չեն Հայաստանում: Համազեկուցողների բնութագրմամբ՝ կարծես նրանք բարիկադի երկու կողմերում լինեն: Կոնգրեսի համազեկուցողը շեշտել է՝ դա հակասում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...