
Հետքովիդյան վերականգնման ռազմավարությունները պետք է հարմարեցվեն քաղաքներում ու ռեգիոններում առկա իրավիճակին. ԵԽ Կոնգրես
28.10.2021
Ստրասբուրգում հոկտեմբերի 26-28-ն անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 41-րդ նստաշրջանի ընթացքում անցկացվել է հետքովիդյան ժամանակահատվածում վերականգնման խնդիրներին նվիրված քննարկում:
Բանավեճի ընթացքում բարձրացվել են եվրոպական քաղաքներում և ռեգիոններում գոյություն ունեցող հրատապ խնդիրները: Օրինակ՝ այն, թե ինչպե՞ս կարող են հասարակությունները վերականգնվել ճգնաժամից հետո, քանի որ առողջապահական իրավիճակը կարծես թե կայունանում է եվրոպական շատ երկրներում:
Կոնգրեսն արձանագրել է՝ քանի որ համաճարակի աճի ժամանակ տեղական և տարածաշրջանային իշխանությունները հայտնվեցին առաջնագծում, նրանց արձագանքները տնտեսական և սոցիալական մարտահրավերներին շարունակում են մնալ վճռորոշ, քանի որ համաճարակը և դրա հետևանքները շարունակվում են: Հետևաբար Covid-19-ից հետո վերականգնման ռազմավարությունները պետք է հարմարեցվեն քաղաքների և ռեգիոնների իրական վիճակին ու ապահովվեն տեղական իշխանությունների հետ խորհրդակցական մեխանիզմները:
Կարծիքներ են հնչել այն մասին, որ Covid-19-ի ճգնաժամի աշխարհագրությունը բացահայտել է աճող տարածաշրջանային անհավասարություններն առողջության հասանելիության հարցում, նաև բացահայտել է այն, որ այնտեղ, որտեղ կառավարությունների նկատմամբ ավելի քիչ վստահություն կա, պատվաստումների արշավներն ավելի քիչ արդյունավետ էին:
Կոնգրեսն ընդունել է, որ քաղաքներն ու ռեգիոնները հետքովիդյան վերականգնման փուլում կարևոր, անկյունաքարային դերակատարներ են:
Կոնգրեսի անդամներն ընդգծել են՝ անհրաժեշտ է հստակորեն արձագանքել համայնքների պարտականությունների և բյուջեների անհավասարությունների հետ կապված խնդիրներին:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct