Ուսուցողական սեմինար և ճանաչողական այցելություններ Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությանն անդամակցող համայնքների ներկայացուցիչների համար

Ուսուցողական սեմինար և ճանաչողական այցելություններ Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությանն անդամակցող համայնքների ներկայացուցիչների համար

24.06.2021

Հունիսի 23-24-ին Երևանում անցկացվել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանն անդամակցող համայնքների ներկայացուցիչների համար «Համայնքային կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի ֆինանսավորում, իրականացում և մշտադիտարկում. էներգաարդյունավետություն և վերականգնվող էներգիա» խորագրով ուսուցողական սեմինար: 

Ուսուցողական սեմինարին մասնակցել են Սպիտակ, Վանաձոր, Տաշիր, Փարաքար, Մարտունի, Սևան, Գավառ, Իջևան, Ալավերդի, Երևան, Վարդենիս, Ջերմուկ, Աշտարակ, Վայք, Մասիս, Սիսիան համայնքների շուրջ 20 մասնագետներ:

Ուսուցողական սեմինարի առաջին օրը քննարկվել են համայնքների կողմից էներգետիկ և կլիմայական ռազմավարությունների մշակման, ֆինանսական, մշտադիտարկման թեմաներին, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության խնդիրներին առնչվող հարցեր:

Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին իր ողջույնի խոսքում կարևորել է այսպիսի ուսուցողական սեմինարների կազմակերպումը և նշել. «Այսպիսի սեմինարների կազմակերպումն առաջին հերթին կարևոր է այն առումով, որպեսզի բարձրացվի մարդկանց տեղեկացվածության աստիճանը, որպեսզի խթան հանդիսանա էներգաարդյունավետության և էներգախնայողության հարցում: Կարևորելով նշված ոլորտը՝ ԵՄ-ն մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում այս գործընթացների  զարգացման համար»:

Ծրագրի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորել է էներգաարդյունավետության ոլորտում Քաղաքապետերի դաշնագիր ծրագիրը. «Սա մի օրինակ է մեզ համար, մենք կարողանում ենք լայն տեսլականով նպատակներ դնել մեր առաջ և հասնել հաջողությունների: Եթե հետադարձ հայացք նետենք, կտեսնենք, որ մենք փոփոխությունների ենք հասել, որոնք ոչ միայն մասնավոր սեկտորում, հանրային կյանքում են, այլև անհատ մարդկանց կյանքում: Համայնքների միությունը հանձնառություն է վերցրել իր վրա տեղեկացվածության ապահովման  առումով և Քաղաքապետերի դաշնագրի առումով, նմանապես ՀՀ կառավարությունն այս ոլորտում ունի հանձնառություն: Ուրախալի է, որ հանձնառությունը միասնական է»:

ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը փաստել է՝ ունենք ակտիվ համայնքներ. նա օրինակ է բերեց Սպիտակ համայնքը. «Սպիտակում պետք է շարունակել ավանդույթները, որտեղ համայնքի ղեկավարի շնորհիվ մեծ հաջողություններ են գրանցվել: Ակտիվ են Արթիկ, Ապարան, Գավառ և մյուս համայնքները: Համայնքների կարողությունների զարգացումը կարևոր է, քանի որ այս խնդիրն իրոք գոյություն ունի»:

Սեմինար աշխատանքները շարունակվել են նաև հունիսի 24-ին: Կազմակերպվել են աֆոտովոլտային մոդուլներ արտադրող տեղական ընկերություն, ջերմամեկուսացված համայնքային շենքի, տանիք վրա տեղակայված ջրատաքացուցիչ համակարգի, անհատական (ինքնավար) ՖՎ համակարգի և առևտրային ՖՎ էլեկտրակայանի այցելություններ:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:39

26 08 2025

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

17:47

26 08 2025

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

14:43

26 08 2025

Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...