Սա մեզ համար լիովին նոր իրավիճակ է`իր բարդություններով, որ փորձում ենք լուծել կազմակերպված աշխատանքի միջոցով. Սարգիս Մուրադյան

Սա մեզ համար լիովին նոր իրավիճակ է`իր բարդություններով, որ փորձում ենք լուծել կազմակերպված աշխատանքի միջոցով. Սարգիս Մուրադյան

24.03.2020

«Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք, թե կորոնավիրուսի կանխարգելման համար ինչ աշխատանքներ են կատարվում Սևան համայնքում: 

Ներկայացնում ենք հարցազրույց համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ:

-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Սևանում:

-Գարնանային Սևանում համայնքային կյանքը դեռևս ընթանում է իր հունով: Այս հանգիստ վիճակին թերևս նպաստում է նաև այն, որ չնայած արտակարգ դրությանը, կիրառվող միջոցառումներին և սահմանափակումներին, Գեղարքունիքի  մարզում, բարեբախտաբար կորոնավիրուսի դեպքեր չեն արձանագրվել: Իհարկե, այս օրերին սևանցիների խոսակցության թիվ մեկ թեման կորոնավիրուսն է, բայց դա չի խանգարում, որ մարդիկ զբաղվեն նաև իրենց առօրյա գործերով:

-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:

-Սևան համայնքում նախապատրաստական միջոցառումները մեկնարկել են դեռևս մարտի 13-ին, երբ իմ կարգադրությամբ համայնքում ստեղծվեց մասնագիտական թիմ, և թիմին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Կանխարգելիչ և տեղեկատվական աշխատանքների շրջանակը լայն է, որոնք բխում են ՀՀ Պարետի ցուցումներից, ՀՀ առողջապահության նախարարության որոշումներից: Թվարկեմ մի քանիսը` համայնքի փողոցներում, բազմաբնակարան շենքերում և դրանց հարակից տարածքներում ախտահանման աշխատանքների իրականացում, օպերատիվ իրավիճակի վերահսկողություն, համայնքի առևտրի օբյեկտների տնտեսվարողների, ներհամայնքային տրանսպորտի շահագործողի հետ, համաձայն ցուցումների՝ աշխատանքների իրականացում, սոցիալական ցանցերով, պաշտոնական կայքէջով, տեղական հեռուստաընկերությամբ համապատասխան տեղեկատվության և իրազեկման նյութերի ապահովում:

Հիշյալ և մի շարք այլ միջոցառումներ իրականացվում են համագործակցված:  Ամենօրյա կապի մեջ ենք Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի բժշկական կենտրոնի, տնտեսվարողների, իրավասու և բարեգործական կազմակերպությունների հետ: Մշտապես թարմացվող տեղեկատվությունը, դրա փոխանցումը նպաստում է մշակվող քայլերի հաջորդականությանը: Իրականացվող աշխատանքները համալիր են, որոնց միաժամանակյա կատարումը կտա իր դրական արդյունքը: Այս օրերին բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ և պատասխանատվությամբ է աշխատում «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը, որին աջակցում  է «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Սևան» տեղամասը: Փորձում ենք հնարավորինս արագ արձագանքել բոլոր ցուցումներին, կանխատեսելի և անկանխատեսելի իրավիճակներին, որը թելադրված է արտակարգ դրությամբ: Իհարկե, պակաս կարևոր չէ համայնքի յուրաքանչյուր բնակչի, քաղաքացու պատասխանատվությունը, վերաբերմունքը և ցուցումներին հետևելը:

-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:

-Արտակարգ դրությունն ինքնին ենթադրում է արտակարգ ռեժիմ, որն այս դեպքում ավելի շատ առնչվում է օպերատիվությանը, իրադարձություններին, հանձնարարականների արագ արձագանքմանը, ճիշտ որոշումներ կայացնելուն, իրավիճակին տիրապետելուն:

Համայնքապետարանն անցել է աշխատանքային հեռավար ռեժիմի, սակայն խիստ անհրաժեշտության դեպքում չի բացառվում նաև քաղաքացիների մուտքը: Աշխատակիցները ևս լավ են պատկերացնում ստեղծված իրավիճակը և իրենց գործունեությունը կազմակերպում են` ելնելով հանգամանքներից,  առաջնային համարելով առցանց աշխատանքը` հարմարվելով նոր պայմաններին, ինքնակազմակերպվելով:  Ապահովված է տեղեկատվության, իրազեկման մշտական հոսքը, միաժամանակ այլ կառույցների և կազմակերպությունների հետ աշխատանքների համադրումը, որն այս օրերին այնքան անհրաժեշտ է: Քիչ չէ նաև  համայնքապետարանից դուրս իրականացվող աշխատանքների ծավալը` շրջայցերից մինչև ցուցումների տարածում:

-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող իրենց հուզող հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:

-Ինչպես Գեղարքունիքի մարզպետարանում, այնպես էլ Սևան համայնքում դեռևս օրեր առաջ, ի թիվս կազմակերպվող մի շարք միջոցառումների, քաղաքացիներն իրազեկվել են գործող թեժ գծերի և տեղեկատվական հեռախոսահամարների վերաբերյալ: 

-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:

-Մինչ այժմ աշխատանքները կատարում ենք մեր ուժերով և ռեսուրսներով, փորձում ենք խնդիրները լուծել՝ օգտագործելով առկա հնարավորությունները:

-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:

-Նման մասշտաբի և ծավալի աշխատանքների իրականացումը միաժամանակ բարդ է մի քանի առումով, սակայն ճիշտ, ժամանակին տրվող ցուցումները, որոնք հերթագայում են միմյանց, նաև աշխատանքները համակարգելու լավագույն միջոց են, և համայնքներն էլ օրեցօր դառնում են առավել ճկուն, պատրաստակամ և պատրաստված: Սա մեզ համար լիովին նոր իրավիճակ է` իր բարդություններով և դժվարություններով, որ փորձում  ենք լուծել կազմակերպված աշխատանքի շնորհիվ` համախմբելով շահագրգիռ կազմակերպություններին,  տնտեսվարողներին, բնակիչներին: Ինչպես ցույց տվեց իրավիճակը, միայն թիմային աշխատանքի միջոցով է հնարավոր դիմակայել խնդիրներին: Իսկ վերջում ուզում եմ մեր քաղաքացիներին մաղթել առողջություն, որի շնորհիվ և որի միջոցով հնարավոր է հաղթել այս արհավիրքին և առաջ գնալ:   


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...