
«Կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց տեղական իշխանությունների և ռեգիոնների կարևորագույն դերակատարությունը». Անդերս Կնապե
08.06.2020
«Տեղական և տարածքային մակարդակում լավ կառավարումը նշանակում է շրջակա միջավայրի պաշտպանություն և պայքար համընդհանուր մարտահրավերների դեմ»,- այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) նախագահ Անդերս Կնապեն Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առիթով տարածած հայտարարության մեջ:
Կոնգրեսի նախագահը շեշտել է՝ համայնքներն ու ռեգիոններն այս հարցում ազգային իշխանությունների հիմնական գործընկերներն են: Նա հատկապես կարևորեց նրանց առանձնահատուկ պատասխանատվությունը քաղաքային քաղաքականության ձևավորման, թափոնների կառավարման, ջրային քաղաքականության, հանրային տրանսպորտի և այլ ոլորտներում:
Կոնգրեսի նախագահը հղում կատարեց Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային, որը երաշխավորում է տեղական իշխանությունների իրավունքները՝ հիմնված ապակենտրոնացման սկզբունքի վրա: Կոնգրեսի նախագահի հայտարարության մեջ ամրագրված է. «Շրջակա միջավայրի պաշտպանության թեմաների հետ կապված նույնպես տեղական և տարածքային իշխանությունները պետք է ստանան խորհրդատվություն և ներգրավված լինեն ազգային ռազմավարության գործընթացներում, որպեսզի նրանց հնարավորություն տրվի իրացնել իրենց պարտականությունները»:
Անդերս Կնապեսն իր հայտարարության մեջ հայտնել է. «Կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց տեղական իշխանությունների և ռեգիոնների կարևորագույն դերակատարությունը և նրանց կարողությունները ցուցաբերել համարժեք և արագ արձագանք ճգնաժամի օրերին: Ահա թե ինչու Կոնգրեսը կշարունակի աշխատանքը տեղական և տարածքային իշխանություններին մոբիլիզացնելու և առողջ միջավայրի համար նորարարական ռազմավարություններ մշակելու ուղղությամբ»:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct