
Կոնգրեսը կառավարություններին հորդորում է շարունակել ապակենտրոնացման գործընթացը և ապահովել կենտրոնական և տեղական իշխանությունների գործառույթների հստակեցումը
29.10.2021
Ստրասբուրգում հոկտեմբերի 26-28-ն անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 41-րդ նստաշրջանի ընթացքում Կոնգրեսի օրակարգաին քննարկումների թեմաների շարքում էր նաև կենտրոնական և տեղական իշխանությունների միջև պարտականությունների հստակեցման անհրաժեշտության հարցը:
Այս խնդրի հետ կապված Կոնգրեսը մտահոգություն է հայտնել Ալբանիային նվիրված զեկույցում: ԵԽ կոնգրեսի համազեկուցող Խավիեր Կադորեն ողջունել է այն, որ Ալբանիայում 2015-2020 թվականների ընթացքում առաջընթաց է գրանցվել ապակենտրոնացման և տեղական մակարդակում կառավարման ռազմավարության մշակման հարցում, սակայն կենտրոնական և տեղական իշխանությունների միջև պարտականությունների հստակեցման հարցում լուրջ խնդիրներ դեռ կան:
Մասնավորապես համազեկուցողները կարևորել են, որ կենտրոնական և տեղական իշխանությունների միջև գործառույթների բաշխման հստակեցում պետք է կատարեն անդամ պետությունները, քանի որ տեղական իշխանություններին պատվիրակված լիազորություններն իրականացվում են տարբեր նախարարությունների վերահսկողության ներքո՝ սահմանափակելով տեղական իշխանությունների նախաձեռնության հնարավորությունը: Նաև ափսոսանք են հայտնել, որ տեղական ինքնակառավարման օղակը չի շահել վերջին տարիների տարածքային բարեփոխումներից։
Կոնգրեսն իր հանձնարարականում կառավարություններին հորդորում է շարունակել ապակենտրոնացման գործընթացը և ավելի համապատասխանեցնել օրենսդրությունը կենտրոնական և տեղական իշխանությունների միջև գործառույթների բաշխման վերաբերյալ: Ազգային իշխանություններին առաջարկվում է վերանայել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատավարձերը՝ որակյալ կադրերի հավաքագրման և պահպանման համար ավելի ճկունություն ապահովելու համար:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct