
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
24.10.2023
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանը: Նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Կոնգրեսի նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)՝ 2,5 տարվա մանդատով։ Մարկ Քուլսը Կոնգրեսի Անկախ և Լիբերալ-դեմոկրատների խմբի նախագահն էր։
Կոնգրեսի նստաշրջանի օրակարգում է նաև Կոնգրեսի երկու պալատների նախագահների ու փոխնախագահների ընտրությունը, սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցի քննարկումը։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 25-ին։ Հոկտեմբերի 26-ին տեղի կունենա «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով հայտարարության քննարկումը։
Նախագահ Քուլսը ողջունել է Կոնգրեսի նախկին նախագահ Լինդերթ Վերբեկի (Նիդեռլանդներ, SOC/G/PD) ղեկավարությամբ Կոնգրեսի՝ նախկինում կատարած աշխատանքը․ «Պարոն Վերբեկը հսկայական ժամանակ և էներգիա է ներդրել մեր Կոնգրեսին ծառայության համար և հասել արդյունքների՝ մասնավորապես Ռեյկյավիկի գագաթնաժողովում»։ Նա ընդգծել է, որ իր տեսլականն է շարունակել արդեն իսկ կատարված աշխատանքը՝ խթանելու տեղական և տարածաշրջանային ժողովրդավարությունը ողջ Եվրոպայում․ «Տեղական մակարդակում ընտրված ներկայացուցիչների և քաղաքացիների միջև համագործակցությունը կենսունակ է դարձնում ժողովրդավարությունը։ Պետք է գտնել նոր ուղիներ՝ քաղաքացիներին ուղղակիորեն ներգրավելու քննարկումների և որոշումների կայացման գործընթացում»։
ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահն իր ելույթում նշել է Կոնգրեսի նախագահության՝ իր նպատակները։ Մասնավորապես նա հայտարարել է․ «Ամրապնդել Կոնգրեսի` որպես երկրորդ քաղաքական պալատի դիրքերը Եվրոպայի խորհրդում, ամրապնդել երկու ընտրված ժողովների՝ Խորհրդարանական վեհաժողովի և Կոնգրեսի դերը ԵԽ-ում որոշումների կայացման գործընթացներում, ապահովել, որ Կոնգրեսը լինի ԵԽ նախաձեռնությունների կենտրոնը դեպի տեղական ժողովրդավարություն և որ այն ստանա բավարար ֆինանսավորում իր գործունեության համար»։

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct