
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսն «ընդհանուր առմամբ հետընթաց» է գրանցել Թուրքիայում տեղական ժողովրդավարության վիճակի առումով
25.03.2022
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Կոնգրեսը քննարկել է Թուրքիայում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման հետ կապված մոնիտորինգային զեկույցը:
ԵԽ Կոնգրեսի զեկուցող Դեյվիդ Էրայը հայտարարել է. «Արձանագրում ենք, որ համայնքի ընտրված ղեկավարների լիազորությունների դադարեցումը, նրանց անազատության մեջ պահելն առանց դատարանի որոշմանը և նրանց փոխարեն կառավարության կողմից ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումն անընդունելի է»:
Զեկուցողը ցավով նշել է, որ Թուրքիայում անցյալ տարի իրենց կողմից արձանագրված իրավիճակը չի բարելավվել 2016-ի հետ համեմատած, ընդհակառակը, բացասական դինամիկա է նկատվում: Կոնգրեսը մտահոգություն է հայտնում, որ Թուրքիայում ընտրված քաղաքապետերի նկատմամբ ճնշումները շարունակվում են, որ նրանք շարունակվում են ազատազրկվել, դադարեցվում են նրանց լիազորություններն՝ առանց դատարանի որոշման»:
Կոնգրեսը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում այլևս չշարունակել կառավարության կողմից վստահելի անձանց նշանակման պրակտիկան այն քաղաքապետարաններում, որտեղ համայնքի ընտրված ղեկավարների լիազորությունները դադարեցված են: Հորդորում է, որ Թուրքիայում կիրառվի այն պրակտիկան, որը թույլ կտա համայնքի ավագանուն ինքն ընտրել լիազորությունը դադարեցված համայնքի ղեկավարի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար, այլ ոչ թե դա կլինի կառավարության կողմից նշանակված չընտրված անձնավորություն: Կոնգրեսի զեկուցողն ընդգծել է. «Ընտրված քաղաքապետերին կառավարության կողմից այսպես կոչված վստահելի անձանցով փոխարինելը լուրջ հարված է Թուրքիայում տեղական ժողովրդավարությանը: Ըստ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի՝ վերոնշյալ խնդիրները լուրջ հարված են հասցնում Թուրքիայում տեղական ժողովրդավարությանը և Թուրքիայի կողմից Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների իրականացմանը:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct