«Արտակարգ դրության օրերին ինչպե՞ս աշխատել համացանցում՝ մասնավորապես սոցիալական ցանցերում» թեմայով վեբինար՝ համայնքների հաղորդակցության պատասխանատուների համար

«Արտակարգ դրության օրերին ինչպե՞ս աշխատել համացանցում՝ մասնավորապես սոցիալական ցանցերում» թեմայով վեբինար՝ համայնքների հաղորդակցության պատասխանատուների համար

16.04.2020

Շարունակվեցին Հայաստանի համայնքների միության նախաձեռնության անցկացվող առցանց քննարկումները Հայաստանի համայնքների հաղորդակցության պատասխանատուների հետ:

Տասնյակ հաղորդակցության պատասխանատուներ խումբ առ խումբ մասնակցում են հեռավար քննարկումների: Հերթական քննարկման թեման էր «Արտակարգ դրության օրերին ինչպե՞ս աշխատել համացանցում՝ մասնավորապես սոցիալական ցանցերում»:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ նորարար գործիքներ կիրառել մատուցվող տեղեկությունն ավելի մատչելի և դիտարժան դարձնելու համար,
  • Ինչպե՞ս աշխատել լսարանի՝ ակտիվ օգտատերերի հետ,
  • Աշխատանքը Համայնքային լուրեր էջի հետ

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին, թե ինչ խնդիրների են առնչվում այս օրերին: Հայաստանի համայնքների միության հաղորդակցության պատասխանատուն ներկայացրեց այն գործիքները, որոնց կիրառման դեպքում աշխատանքը սոցիալական ցանցերում կլինի ավելի արդյունավետ և տեսանելի:

Հանդիպման ավարտին կազմվեց աշխատանքային փաստաթուղթ-ուղեցույց՝ հետագայում աշխատանքն ավելի համակարգված կազմակերպելու նպատակով:

Նշենք, որ Հայաստանի համայնքների միության կողմից իրականացվող «Աշխատանքը՝ արտակարգ դրության օրերին. ցանցային համագործակցության սկզբունքներ և գործիքներ» թեմայով վեբինարները կլինեն շարունակական:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...