
ԵԽ Կոնգրեսի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ
11.11.2021
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) նախագահ Լինդերտ Վերբիկը շնորհավորական նամակ է հղել Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ: Այս տարի նշվում է ՀՀ-ում Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 25-ամյակը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանին ուղղված նամակում ԵԽ Կոնգրեսի նախագահը մասնավորապես գրում է.
«Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա՝ նոյեմբերի 10-ի կապակցությամբ, ես ողջունում եմ Կոնգրեսի և Հայաստանի միջև երկարամյա լավ համագործակցությունը` մասնավորապես համագործակցությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի համայնքների միության հետ:
Այս համագործակցությունը ճանապարհ է հարթում տեղական ժողովրդավարության հետագա ամրապնդման համար, ինչպես նաև մշտական քաղաքական երկխոսության համար՝ Հայաստանի կողմից 2002 թվականին վավերացված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման և ՏԻՄ ընտրությունների դիտարկման նպատակով:
Ես մասնավորապես հղում եմ կատարում Կոնգրեսի վերջին՝ 456(2021) հանձնարարականին, որն ընդունվել է 2021 թվականի հունիսին: Համոզված եմ՝ դրա իրականացումն ապահովելու համար մենք շարունակելու ենք մեր բեղմնավոր երկխոսությունը:
Այսօր լավ հնարավորություն է նշելու տեղական ինքնակառավարման ճանաչումը ՀՀ Սահմանադրության մեջ և ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և վերահաստատելու քաղաքական կամքը Հայաստանում այս կարևոր ժողովրդավարական սկզբունքը պահպանելու համար:
ԵԽ Կոնգրեը կշարունակի աջակցություն տրամադրել և օգնել Հայաստանին իր կողմից իրականացվող մշտադիտարկումների և համագործակցության միջոցով:
Ուրախ եմ շնորհավորել ձեզ տեղական ինքնակառավարման համար կարևոր այս օրվա կապակցությամբ:
Հարգանքով՝
Լինդերտ Վերբիկ
ԵԽ Կոնգրեսի նախագահ

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct