Տեսակոնֆերանս՝ ԵԽ Կոնգրեսի ազգային պատվիրակությունների քարտուղարների մասնակցությամբ

Տեսակոնֆերանս՝ ԵԽ Կոնգրեսի ազգային պատվիրակությունների քարտուղարների մասնակցությամբ

30.04.2020

Ապրիլի 30-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի քարտուղար Անդրեաս Կիֆերն անցկացրեց ԵԽ Կոնգրեսի ազգային պատվիրակությունների քարտուղարների մասնակցությամբ տեսակոնֆերանս: 

Նա ներկայացրեց COVID-19 համաճարակի համատեքստում Կոնգրեսի գործունեությունը և գործողությունները, որոնք բխում են Բյուրոյի որոշումից: Մասնավորապես դրանք կապված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և մոնիտորինգային առաքելությունների իրականացման վերակազմակերպման հետ:

Ազգային պատվիրակությունների քարտուղարները ներկայացրին այն նախաձեռնությունները, որոնք իրականացվել են ազգային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ համավարակին դիմակայելու համար: Նրանք հատկապես շեշտեցին առողջապահական համակարգին առնչվող խնդիրները, ինչպես նաև բարձրաձայնեցին ճգնաժամի սոցիալական և տնտեսական ազդեցության մասին:

COVID-19 համավարակի հետ կապված տեղական և տարածքային իշխանությունների կողմից գրանցված փորձառությունն ու գործողությունները կմիավորվեն մեկ միասնական հարթակում, որը հասանելի է Կոնգրեսի կայքէջում:

Տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մարմինների փորձը վկայում է այն մասին, որ որքան հնարավոր է շուտ պետք  է վերադառնալ բնականոն գործունեության, որպեսզի պահպանվի ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայություն: Տեսակոնֆերանսի մասնակիցներն ընդգծեցին ազգային ասոցիացիաների և Կոնգրեսի անդամների դերակատարությունն այս հարցում, որոնք պետք է երկխոսության մեջ լինեն, ինչպես կառավարությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրված ներկայացուցիչների հետ, որպեսզի վստահ լինեն, որ տարվող ազգային քաղաքականությունն արդյունավետ է և որքան հնարավոր է մոտ համայնքների բնակիչներին:

Տեսակոնֆերանսի ընթացքում կարևորվեց նաև փակ սահմանների պայմաններում անդրասահմանային մակարդակում համագործակցության ապահովման մշակման հարցը:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...