Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչները փորձի փոխանակման ծրագրով այցելել են Նովոգրուդոկ և Բրեստ քաղաքներ
08.06.2021
Մայիսի 26-28-ը Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանն անդամակցող Գավառ, Իջևան, Տաշիր, Գորիս և Փարաքար համայնքների ներկայացուցիչներ մասնակցել են «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից կազմակերպված «Քաղաքից քաղաք» փորձի փոխանակման ծրագրին ու այցելել բելառուսական Նովոգրուդոկ և Բրեստ քաղաքները:
Ուսուցողական այցի հիմնական նպատակն է ամրապնդել քաղաքների ներուժը Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում համայնքային կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության ռազմավարությունների մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում՝ ուսումնասիրելով Արևելյան Եվրոպայի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի առաջատար քաղաքների փորձը:
Հայաստանի համայնքների միությունը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի գործընկեր կազմակերպությունն է:
Մասնակիցներն ընտրվել են՝ հաշվի առնելով քաղաքների մասնակցության աստիճանը Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակման գործընթացում, ինչպես նաև Դաշնագրի կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների մասնակցությանը: Նաև հաշվի են առնվել, թե որքանով են քաղաքները մոտիվացված ստանալ նոր գործնական գիտելիքներ: Ուսուցողական ծրագիրը կազմելիս ուշադրություն է դարձվել, թե մասնակիցներն ինչ թեմաներ են առաջնահերթ համարել. մասնավորապես վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության համար, փողոցների լուսավորության ժամանակակից վերահսկման և մոնիտորինգի համակարգերը, երթևեկության օպտիմալացման ժամանակակից տեխնոլոգիաները, կենցաղային կոշտ թափոնների արդյունավետ կառավարման օգտագործումը և այլն:
Ընտրվել են երկու բելառուսական քաղաքներ՝ Նովոգրուդոկը և Բրեստը, որոնք քաղաքային տարբեր նախագծերի իրականացման հարցում ունեն առաջատար փորձ:
Դաշնագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչներին Բելառուսում ուղեկցում էին Ծրագրի ներուժի զարգացման գծով համակարգող Իրինա Հորոդիսկան և Բելառուսի ու Հայաստանի ազգային փորձագետներ Իվան Շեդրենոկն ու Արտեմ Խարազյանը:
Նովոգրուդոկ և Բրեստ քաղաքներում ճանաչողական այցի մասնակիցներին ներկայացվել է համայնքային էներգետիկ ռազմավարության հիմնական ուղղությունները, քննարկվել են համայնքային նախագծերի իրականացման ֆինանսական, մոնիտորինգի, քամու էներգիային առնչվող խնդիրներ:
Նովոգրուդոկի և Բրեստի քաղաքային ղեկավարությունը հյուրընկալել է ՀՀ-ից մեկնած պատվիրակության անդամներին: Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվել կլիմատիկ ռիսկերի գնահատմանը, կանխարգելմանն ու հարմարվողականությանը, ինչպես նաև էներգետիկ կառավարման հարցերի:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct