
«Դուք նաև այլևս տեղական մակարդակում որոշումների կայացման շղթայի բաղադրիչ եք». Էմին Երիցյանի շնորհավորական ուղերձը՝ լրագրողներին
03.05.2020
Հարգելի լրագրողներ, մամուլի ներկայացուցիչներ,
Աշխարհն այսօր նշում է Մամուլի ազատության օրը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը 1991թ․ իր «Աշխարհում մամուլի ազատության ապահովմանը նպաստելու մասին» բանաձևով հռչակել էր, որ «ազատ, այլընտրանքային եւ անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է»։
Արդեն՝ ավելին քան բաղադրիչը։ Լրատվամիջոցներն այսօրվա հասարակության նյարդային համակարգն են, իսկ լրագրողները՝ տեղեկատվական հոսքերի կարգավարները։
Ձեր դերը թերագնահատել հնարավոր չէ։ Տեղեկատվական դաշտի խտացմանը զուգահեռ Ձեր պատասխանատվությունն ու դերն ավելի է մեծանում։ Այսօրվա հասարակություններն այնպիսին են, ինչպիսին դուք այն դարձնում եք՝ մաղելով ու սերուցքելով քաոսի հասնող տեղեկատվական հոսքերը։
Նույն պատճառով ձեր աշխատանքն անփոխարինելի է դառնում տեղական իշխանությունների համար, երբ մարդկանց հետ կապը վերածվել է համայնքային մարմինների գործունեության որակի չափանիշ։
Դուք նաև այլևս տեղական մակարդակում որոշումների կայացման շղթայի բաղադրիչ եք։
Շնորհավոր Մամուլի ազատության օրը։
Էմին ԵՐԻՑՅԱՆ
Հայաստանի համայնքների միության նախագահ

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct