
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Այս նստաշրջանով մեկնարկում է ազգային պատվիրակությունների նոր՝ հնգամյա մանդատը: Հայաստանի նորացված պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են համայնքների ներկայացուցիչներ, հնարավորություն կունենա մասնակցելու Կոնգրեսի նոր ղեկավարության ընտրություններին և ներկայացնելու Հայաստանի շահերը եվրոպական այս կարևորագույն հարթակում: Օրակարգի հիմնական շեշտադրումները 50-րդ նստաշրջանի քննարկումների կիզակետում են լինելու ժամանակակից ժողովրդավարության առջև ծառացած լուրջ մարտահրավերները. Տեղական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ. Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայի վերականգնմանը և տեղական իշխանությունների դերին պատերազմի հետևանքների հաղթահարման գործում: Անվտանգություն և պաշտպանվածություն. Օրակարգում է ընտրված պաշտոնյաների նկատմամբ բռնության դեպքերի աճի և դրանց դեմ պայքարի հարցը: Տարածաշրջանային զարգացումներ. Կքննարկվի Վրաստանում տեղական ժողովրդավարության վիճակը, ինչպես նաև տեղական ընտրությունների դիտորդական առաքելությունների արդյունքները մի շարք եվրոպական երկրներում: Նոր տեխնոլոգիաներ և սոցիալական իրավունքներ. Արհեստական բանականության ազդեցությունը տեղական կառավարման վրա և սոցիալական իրավունքների հասանելիության ապահովումը ճնշումների պայմաններում: Բարձրաստիճան քննարկումներ Նստաշրջանին ելույթներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գյոմարը և եվրոպական երկրների կառավարությունների ու խոշոր քաղաքների ներկայացուցիչներ: Հայաստանի համայնքների միությունը, որպես հայկական պատվիրակության գործունեության համակարգող, ակտիվորեն կհետևի նստաշրջանի աշխատանքներին և պարբերաբար կթարմացնի տեղեկատվությունը մեր պատվիրակների գործունեության և ընդունված որոշումների վերաբերյալ:
14 04 2017
2016 թվականի դեկտեմբերի 15-ից Հայաստանի համայնքների միությունը՝ իր գործընկերների հետ համատեղ, Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ,...
11 04 2017
Հելսինկիում ապրիլի 10-ին կայացած մամլո ասուլիսում Կոնգրեսի պատվիրակության ղեկավար տիկին Լելիա Հունզիքերը ներկայացրեց Կոնգրեսի Ֆինլանդիա...
10 04 2017
Տեղական իշխանությունների, քաղացացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների 28 երիտասարդ ներկայացուցիչներ հավաքվել էին...
07 04 2017
Կոնգրեսի պատվիրակությունը 2017թ. ապրիլի 5-10-ին նախաձեռնում է այց Ֆինլանդիա՝ ապրիլի 9-ին կայաալիք տեղական ընտրությունների դիտորդության...
06 04 2017
Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի շրջանակներում Հայաստանի Համայնքների միությունը իրականացրեց ֆոկուս խմբային հանդիպում...
06 04 2017
Հայաստանի Համայնքների Միությունը 2016թ-ի նոյեմբերի 9-ին կայացած խորհրդի թիվ 1-11/16 որոշմամբ, հայտ է ներկայացրել «Էներջի Սիթիզ»...
06 04 2017
32-րդ նստաշրջանին իր ելույթի ժամանակ Տեղական իշխանությունների պալատի նախագահ Անդերս Կնապը ընդգծեց Պալատի համագործակցությունը ազգային...
05 04 2017
Այս տարվա փետրվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի...
03 04 2017
2017թ.-ի մարտի 29-ին Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատում անցկացվեց քննարկում՝ «Միայնակ միգրանտ երեխաների ընդունումը...
22
Nov
26
Oct
25
Oct