
Ֆոկուս խմբային հանդիպում «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի անդամների հետ
06.04.2017
Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի շրջանակներում Հայաստանի Համայնքների միությունը իրականացրեց ֆոկուս խմբային հանդիպում «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի անդամների հետ։
Հանդիպման հիմնական նպատակն էր կոալիցիային ներկայացնել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, ինչպես նաև վեր հանել կոալիցիայի ինստիտուցիոնալ, կազմակերպչական խնդիրները և կարիքները եւ դրանց մաս կազմող ոլորտները։
Հանդիպումը անցկացրեցին Հայաստանի համայնքների միության ՔՀԿ-ների քարտեզագրման և սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման մասնագետներ Վահրամ Վարդանյանը և Արմինե Մխիթարյանը։
Սույն հանդիպումն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի համայնքների միություն» ԻԱՄ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և Միջին Ձեռնարկատիրության Ասոցիաիա» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա սենթրլ Յուրըփ» ՀԿ-ի հետ համատեղ։

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...
22
Nov
26
Oct
25
Oct