Warning: file_put_contents(): Only 0 of 110 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 104 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104
Communities Association of Armenia


Ծրագրի Հաշվետվությունների գծով մասնագետի հաստիքի մասին հայտարարություն

Աշխատանքի հայտարարություն

Պաշտոն։ Ծրագրի Հաշվետվությունների գծով մասնագետ

Կազմակերպություն: Վանաձորի համայնքապետարան

Աշխատանքի վայր։ Վանաձոր համայնք

Դիմելու վերջնաժամկետ։ 13 մարտի 2021 թ․

Աշխատանքի տևողություն։ 3 տարի (3 ամիս փորձաշրջանով)

Աշխատանքի ակնկալվող մեկնարկ: 19 մարտի 2021 թ․

Նկարագրություն․ Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ սկսում է ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ABC.GoV: Alliance for Better City Governance, and in Armenian)) ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ փետրվարի 1-ից։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրել ծրագրի Հաշվետվությունների գծով մասնագետի, ով կապահովի ծրագրային գործողությունների և ընթացակարգերի համապատասխանությունը ԵՄ պահանջներին և ընթացակարգերին (PRAG) և ազգային օրենսդրությանը, կպատրաստի դրամաշնորհատուին ներկայացվող ֆինանսական ամփոփ հաշվետվությունները։

Հիմնական պարտականությունները

  • Ապահովել ծրագրի ծախսերի համապատասխանությունը հաստատված բյուջեին
  • Աջակցել ծրագրի ղեկավարին՝ բյուջեում թույլատրելի չափով փոփոխություններ կատարելիս
  • Պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը դրամաշնորհային պայմանագրում փոփոխություններ կատարելու և ԵՄ կողմից այն հաստատելու համար
  • Տեխնիկական աջակություն ցույց տալ ծրագրի գործընկերներին ֆինանսական կառավարման հարցում, հաշվետվությունների պատրաստման ժամանակ՝ ապահովելով ԵՄ կանոնների և ընթացակարգերի հետևողական կիրառումը
  • Պատրաստել ամփոփ ֆինանսական հաշվետվություններ, կանխավճարի պահանջագրեր դրամաշնորհային պայմանագրով նախատեսված ձևաթղթերի (հավելվածների), պահանջների և ընթացակարգերի հիման վրա
  • Ծրագրի հաշվապահի հետ միասին ապահովել ծախսերի ստուգման աուդիտորի գործունեությունը։

 

Պահանջվող որակավորումները

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հասարակական գիտությունների, իրավագիտոթյան, միջազգային հարաբերությունների կամ հարակից ոլորտներում,
  • Դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի Հաշվետվությունների գծով մասնագետի առնվազն 5-ամյա փորձ,
  • Հաղորդակցության և բանակցելու գերազանց հմտություններ,
  • Տարբեր առաջադրանքների վրա միաժամանակ և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Անգլերենի իմացություն,
  • Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ։

 

Վարձատրություն․ Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավելի, քան նախատեսված է ծրագրի բյուջեով։

Ծրագրի նպատակն է․ Նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը։

Ծրագրի բաղադիչներն են․

  • Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն կառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ համահունչ ազգային և ԵՄ չափանիշներին։
  • Աջակցություն Վանաձոր և Գյումրի համայնքներին մաքուր շրջակա միջավայր ստեղծելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտ և թափոնների վերամշակման պրակտիկա։
  • Վանաձորի և Գյումրու համայնքային ծառայողների կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների գործարկման ոլորտներում։

Ինչպե՞ս դիմել․

Հետաքրքրված անձիք պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV-հայերեն, անգլերեն) և հետաքրության նամակը (պաշտոնին համապատասխանելու հիմնավորմամբ- 1 էջի սահմաններում) ներկայացնեն հետևյալ էլելկտրոնային փոստով․ vanadzorcity@mail.ru ` վերնագրում նշելով

«ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ Հաշվետվությունների գծով մասնագետ»

Դիմումների վերջնաժամկետը 2021 թ մարտի 13-ն է։ Ժամկետանց դիմումները չեն ընդունվելու։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն Ընտրող հանձնաժողովի կողմից ինքնակենսագրականների հիման վրա ընտված դիմորդները։

 




Warning: file_put_contents(): Only 0 of 97 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 173 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104