Հայաստանի համայնքների միությունն ունի վեց մշտական հանձնաժողով՝
- Իրավական-օրենսդրական հարցերի,
- Գենդերային, առողջապահական և սոցիալական հարցերի,
- Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի,
- Կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերի,
- Կայուն զարգացման հարցերի,
- Գյուղական տարածքների, փոքր, լեռնային, սահմանամերձ բնակավայրերի զարգացման, միջհամայնքային համագործակցության հարցերի:
Հանձնաժողովներն օժանդակում են Միությանը իրենց մասնագիտացման ոլորտի քաղաքականությունների մշակման և առաջմղման գործում: Հանձնաժողովի անդամները կարող են լինել Միության անդամ բոլոր համայնքների ղեկավարները, ավագանու անդամները և համայնքային ծառայողները: