Աղավնատուն (Բնակչության թիվը` 3280)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1928 թվական
  • Բնակչության թիվը – 3280
  • Համայնքի մակերեսը – 1131 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 30 կմ
  • Համայնքում գործում են ` Կրթական հաստատություններ- միջնակարգ դպրոց Մշակույթային հաստատություններ – մշակույթի տուն, գրադարան Հոգևոր կառույցներ- գործող սբ «ԱՆՆԱ» եկեղեցի, սբ «ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,» սբ «ԿԱՐՄՐԱՎՈՐ», սբ «ԾԻՐԱՆԱՎՈՐ», սբ «ԿԱՐԱՊԵՏ» ԵԿԵՂԵՑԻ

Աղավնատուն գյուղը ունի հազարամյակների պատմություն «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում Աղավնատուն անունը կապված է Նոյ Նահապետի աղավնի արձակելու առասպելի հետ:
Աղավնատան հազարամյա պատմության մասին են վկայում գյուղի շրջակայքում գտնվող բազմաթիվ պատմական հուշարձանները, ճարտարապետական կառույցների մնացորդները, իշխանական դամբարանը` «Գյուբազ» 13-14դդ, որից ամենահինը Բերդ ամրոցն է, ճարտարապետ Թ.Թորոմոնյանի վկայությամբ այն հեթանոսական ծագում ունի:
Գյուղը վերակառուցվել է 1825-1829 թթ. Ուրմիայի գավառից գաղթածներով, 25 տնտեսություն 159 շնչով:
Գհուղի ամբողջ հողերը և հարստությունը 1828 թվականին բաժանվել է ներգաղթած հայերին՝ մոտ 200 հա: Աղավնատան բնակիչների նախնիները զբաղվել են խաղողագործությամբ, որի մասին վկայում է հայտնաբերված գետնափոր գինու մեծ տակարը:
1873թ. Աղավնատունը եղել է յոթ գուղերից կազմված հասարակական կենտրոն, իր 102 տնտեսությամբ, որոնք ապրել են պետական հողերի վրա:

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Աշոտ Գրիգորյան

Ավագանու անդամների ցուցակ

  1. Աբգարյան Տիգրան Արամայիսի , ծն. 14.08.1959 - անկուսակցական
  2. Բաբայան Նշան Գագիկի , ծն. 28.11.1963 - անկուսակցական
  3. Գրիգորյան Գոհարիկ Արամի , ծն. 02.08.1956 - անկուսակցական
  4. Գրիգորյան Վիգեն Սեվանի , ծն. 25.11.1966 - անկուսակցական
  5. Մաթեվոսյան Հարություն Լիպարիտի , ծն. 11.08.1966 - անկուսակցական
  6. Մնացականյան Վաչագան Կոլյայի , ծն. 27.02.1974 - ՀՀԿ
  7. Պարսամյան Ալիսա Սուրենի , ծն. 18.03.1953 - անկուսակցական
  8. Սումբատյան Սիրուն Գրիգորի , ծն. 09.01.1956 - անկուսակցական
  9. Վիրաբյան Բաբկեն Նորայրի , ծն. 27.01.1964 - անկուսակցական

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - Հայաստան, 1113, Արմավիրի մարզ, Աղավնատուն գյուղ
  • Հեռախոսահամար. - • +374-231-60075 , +374-94-487742 (բջջ.) , +374-91-487742 (բջջ.)
  • Էլ-փոստի հասցե -
  • Վեբ-կայքի լինկ -