Ախթալան մինչեւ 1995թ.-ը եղել է քաղաքատիպ ավան, իսկ վարչատարածքային ռեֆորմից հետո դասվել է Հայաստանի քաղաքների շարքին: Ախթալա գյուղը մտել է Թիֆլիսի նահանգի Ողջալուի գավառի Լոռու տեղամասում, 1939թ.-ից այն դարձել է քաղաքատիպ ավան:
Նախկինում այն ունեցել է Ախդալա, Ախտալա, Պղնձահանք անվանումները: Պղնձահանք անվանումը կապված է 1763թ.-ին վրաց Հերակլ 2-րդ թագավորի հետ , որը Գյումուխանեից բերել է հույն հանքագործներ, որոնք կառուցել են Ախթալայի արծաթի եւ պղնձի գործարանը եւ բնակավայրին տվել Պղնձահանք անվանումը: Ախթալայի մոտ գտնվող արծաթահանքերի հետ կապված, երբեմն այն անվանվել է Արծաթահանք:
Քաղաքի շրջակայքում գտնվում է Ախթալայի հնավայրը, որի մեջ մտնում է Ախթալայի վանքը: Այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա 1-ին հազարամյակին վերաբերվող երկաթե, բրոնզե իրեր, զենքեր, զարդաքանդակներ: Քաղաքի հնություններից նշանավոր է 10-րդ դարի ամրոցը, որն այժմ կիսավեր է, Առաքելոց եկեղեցին եւ ամրոցի արեւմուտքում ընկած զույգ եկեղեցիները, Սուրբ Երրորդություն կամ Սուրբ Աստվածածին վանքը, որը նաեւ կոչվում է Մարիամ Աննայի վանք: Միջնադարում այն եղել է գրչության կենտրոն, 1229թ.-ին վանքը վերանորոգվել է Իվանե Զաքարյանի կողմից, որն էլ իր որդու թաղված է այստեղ:
Ավագանու անդամների ցուցակ
Կարեն Ազարյան Գառնիկի 1967թ. բարձր. ար. անկուս.
Ալբերտ Դալլաքյան Անուշավանի 1961թ. մ/մասն. ար. անկուս.
Կարեն Խաչիկյան Յուրիկի 1977թ. մ/մասն. ար. անկուս.
Ալբերտ Սոսինյան Աշոտի 1947թ. մ/մասն. ար. անկուս.
Լյովա Վարդանյան Ժորժիկի 1961թ. մ/մասն. ար. անկուս.
Սամվել Փարսադանյան Ռուբենի 1976թ. բարձր. ար. անկուս.
Ալիկ Բեժանյան Վալերիի 1986թ. մ/մասն. ար. անկուս.
Արեն Ամիրջանյան Արտաշեսի 1988թ. բարձր. ար. անկուս.
Արփինե Հոբոսյան Հովիկի 1991թ. բարձր. իգ. անկուս.
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct