Արմավիր (Բնակչության թիվը` 3040)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – Ք.Ա 6-րդ դար թվական
  • Բնակչության թիվը – 3040
  • Համայնքի մակերեսը – 672 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 50 կմ
  • Համայնքում գործում են ` Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց, Արվեստ դպրոց, Մանկապարտեզ Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն Մարզական հաստատություններ – մարզական խմբակներ Արտադրական ձեռնարկություններ – Պռոշյանի գինու և կոնյակի գործարան

Երվանդունիների թագավորության շրջանում Արգիշտիխինիլի քաղաքի ավերվելուց հետո, նրա արևելյան մասում, հաշվի առնելով տեղանքի հարմարավետությունը` Երվանդունիները մոտավորապես մ,.թ.ա. 4-րդ դարում վերաշինում են մի նոր քաղաք և այն անվանում են Արմավիր (որը ըստ Ղ. Ալիշանի մեկնաբանության նշանակում է բլրի վրա կառուցված բերդ), որը դառնում է հայկական առաջին պետության` Երվանդյան Հայաստանի մայրաքաղաքը: Հայաստանի առաջին մայրաքաղաք` Արմավիրի անունը այժմ ժառանգել է բլրից 1-2 կմ. Դեպի արևելք ընկած նախկինում Ղուրդուղուլի գյուղը, որը հիմնադրվել մ.թ.ա.776թ-ին: Արմավիրը բնակեցված էր անհիշելի ժամանակներից, ինչի մասին են վկայում Բլրից ու տարածքից գտնված և 4-րդ հազարամյակով թվագրված հնագիտական նյութերը: Բլուրը համարվել է սրբազան վայր, այնտեղ գործող պաշտամունքային համալիրը հանդիսացել է Արարատյան դաշտի այս հատվածի կրոնական կենտրոնը: 1962թվ. Արմավիր-Արևիկ ճանապարհի աջ կողմում է հայտնաբերվել հողին հավասարեցված բլուրը, որն առաջացել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կառուցողական շերտերի կուտակումների հետևանքով: 1962-1966թթ. կատարված պեղումների ընթացքում բլրի վրա հայտնաբերվել են կացարաններ,այրված ցորենի և գարու հասկերի խրձեր ու հատիկներ, աղորիքներ, սանդեր և սանդակոթեր: Ք.Ա. 168-Ք.Հ.301թթ.` Արմավիրը եղել է Հայոց Արտաշեսյան և Արշակունիների թագավորների ոստան: Ք.Հ.4-րդ դարում` Քրիստոնեության ընդունման դարաշրջանում, առաջին քրիստիոնյանները գրավում են Արմավիրի հայոց մեհյանական կենտրոնները, ավերվում են Հայկազունիների երեք հազարամյա արխիվները, բագինները, հայկազյան գրերն ու գրականությունը, Հայկազունիների, Վանի Արարատյան թագավորության և Եևվանդունիների ստեղծած ճարտարապետական կոթողները` տաճարները, միջնաբերդը, Արմավիր պարիսպները, քաղաքը շրջապատող ագարակ- ավանները: Տրդատ Մեծը 301-304թթ. Արմավիրը նվիրեց Կամսարական նախարարների ժառանգներին, 8-րդ դարում Կամսարականները Արմավիր քաղաքն ու Արմավիրի դաշտը կանխիկ գումարով վաճառեցին Բագրատունիներին: 890-1242թթ. Բագրատունիների իշխանության օրոք բարգավաճում է Արմավիր քաղաքը և ընդլայնվում մինչև մեկ տասնյակի հասնող գյուղական ագարակների: 1242թվ. Թաթար-մոնղոլները գրավեցին և կործանեցին Արմավիր քաղաքը: 

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյան
  • Կուսակցական պատկանելիություն – ՀՀԿ
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 24.10.2002

Ավագանու անդամների ցուցակ

  1. Ազիզյան Իշխան 
  2. Ազիզյան Ռուբեն 
  3. Ասմարյան Եղիազար 
  4. Ղոիլիյան Մուշեղ 
  5. Նազարյան Գեվորգ 
  6. Նավասարդյան Գագիկ 
  7. Պողոսյան Թամարա 
  8. Սարգսյան Արմեն 
  9. Ստեփանյան Ստեփան 

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - Հայաստան, 0918, Արմավիրի մարզ, Արմավիր գյուղ
  • Հեռախոսահամար. - +374 71-5-10 , 093.60.52.04
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ -