Արտաշատը հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատի անունն է: Պատմական մայրաքաղաքը, ըստ մեզ հասած գրավոր աղբյուրների, հիմնադրվել է մ.թ.ա. 189 թվականին Արտաշես առաջին թագավորի օրոք, որի անունով էլ կոչվել է Արտաշատ (նշանակում է Արտաշեսի ուրախություն): Արտաշատն իր ժամանակին եղել է ամենահարուստ, ամենագեղեցիկ և հայտնի կենտրոններից մեկը, որտեղ կառուցվել են հայոց կուռքերի տաճարներն ու արձանները, իսկ քաղաքի կենտրոնում վեր է խոյացել հովանավոր աստվածուհու` Անահիտի մեհյանն ու ոսկեձույլ կիսանդրին: Արտաշատում է հիմնադրվել հայոց առաջին թատրոնը, որտեղ մ.թ.ա. 53թ., բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Պատմական Արտաշատն իր ծաղկման ժամանակաշրջանում գրավել է թշնամիների ուշադրությունը, որի պատճառով էլ հաճախ ենթարկվել է ասպատակությունների: Քաղաքը պահպանվել է մինչև մ.թ. 368-369թթ., որից հետո հիմնահատակ ավերվել է: Արտաշատը շրջափակող բլուրներից մեկի վրա է գտնվում հայոց առաջին քրիստոնեական եկեղեցին` Խոր Վիրապը, որը հիմնադրվել ու կառուցվել է 301թ.-ից հետո, երբ Հայաստանում Քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն: Հայոց առաջին կաթողիկոս` Գրիգոր Լուսավորիչի կողմից հիմնադրված այդ եկեղեցին մինչև այսօր էլ կանգուն է:
Ավագանու անդամների ցուցակ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct