Փարպի (Բնակչության թիվը` 2083)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 5-րդ դար թվական
  • Բնակչության թիվը – 2083
  • Համայնքի մակերեսը – 8.92 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 28 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 2 կմ
  • Համայնքում գործում են ` դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր: Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 75%, որոնք բաշխված են հետեւյալ կերպ. արոտավայրեր` 307հա, վարելահողեր` 63հա, բազմամյա տնկարկներ` 6հա, խոտհարքեր` 9հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:

Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակից մոտ 5 կմ հյուսիս-արեւմուտք: Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի նշանավոր գյուղերից է եղել, հիշատակվում է 5-րդ դարում որպես պատմիչ Ղազար Փարպեցու ծննդավայրը` 442թ-ին: Գյուղի հարավ արեւմուտքում Շաղվարդ գետի ափին պահպանվել է ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավերակները: Դեպի հյուսիս-արեւմուտք գտնվում է տեղացիների կողմից Ծիրանավոր կոչվող եկեղեցին, որն իր անվանումը ստացել է ծիրանագույն, սրբատաշ տուֆից կառուցված լինելու համար:

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Իշխան Առաքելյան
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 2002

Ավագանու անդամների ցուցակ

  1. Նազար Ալբարյան
  2. Նարեկ Առաքելյան
  3. Կարո Արշակյան
  4. Կարեն Մարտիրոսյան
  5. Վահե Մկրտչյան
  6. Արփինե Սարիբեկյան
  7. Սուրեն Վարդանյան

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - Հայաստան, 0224, Արագածոտնի մարզ, Փարպի գյուղ
  • Հեռախոսահամար. - +374 232/098-13-00-88
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ -