Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ: Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու ՙՊատմության՚, Թալինը հիմնադրել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դդ: Այն Թալինա անունով հիշատակվում է Պտղոմեոսի կողմից` 2րդ դար: Սկսած 7-րդ դարից հաճախ հիշատակվում է, երբեմն որպես գյուղ, երբեմն էլ որպես ավան կամ քաղաք:
Քաղաքում կառուցված է ս. Աստվածածին կամ Փոքր եկեղեցին, որը կառուցվել է 689 թ-ին Ներսեհ պատրիկ Կամսարական իշխանի կողմից: Քաղաքից հարավ գտնվում է միջնադարյան քարավանատունը, բերդը: Ըստ ուսումնասիրությունների, բերդը կառուցվել է 7-րդ դարում կամսարական նախարարական տոհմի ներկայացուցիչների կողմից: Բերդի նշանակությունը մեծ է եղել 16-րդ դարից սկսած, երբ թուրք-պարսկական պատերազմների ժամանակ այն արեւմուտքից պաշտպանել է Երեւանի մատույցները:
Ավագանու անդամների ցուցակ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct