Վազաշեն (Բնակչության թիվը` 853)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1960 թվական
  • Բնակչության թիվը – 853
  • Համայնքի մակերեսը – 1680 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 165 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 32 կմ
  • Համայնքում գործում են ` Դպրոց՝ 200 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 97 Բուժկետ  Մշակույթի տուն  Համայնքային կենտրոն 

Վազաշենը որպես բնակավայր հիշվում է վաղ ժամանակներից։ Մարզի ամենահին բնակավայրերից է: Հնում այն կոչվել է Լալագեղ, Աշըղգեղ, խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև 1970թ՝ Լալիգյուղ, այնուհետև՝ Վազաշեն։ 
Գյուղը սկսել է զարգացում ապրել հատկապես 1960թ-ից հետո, երբ ոռոգման ցանցի կառուցմամբ բուռն զարգացում է ապրել այգեգործությունը, որի շնորհիվ կարճ ժամանակում գյուղի տնտեսությունը դարձել էր տարածաշրջանի ամենաառաջավոր տնտեսություններից մեկը։ Այստեղ աճեցվող բարձրորակ խաղողը մեծ պահանջարկ ուներ հայկական կոնյակի արտադրության բնագավառում։ 
Լինելով սահմանամերձ բնակավայր, հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին գյուղի այգիները հիմնականում մնացին կրակի գոտում և լիովին ոչնչացվեցին։ Ադրբեջանական դիրքերի հսկողության տակ են գտնվում նաև հարյուրավոր հեկտար այլ հողատեսքեր։

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – ԲԱԴԻՐՅԱՆ ԼՈՐԻԿ
  • Կուսակցական պատկանելիություն – Հայաստանի Հանրապետության կուսակցություն
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 2008

Ավագանու անդամների ցուցակ

  • ԲԱԴԻՐՅԱՆ  ԹԱԹՈՒԼ  ԱՐՄԵՆԻ
  • ԳՅՈԶԱԼՅԱՆ  ԱՐՏԱԿ  ՀՈՎԻԿԻ 
  • ԻՍԱՀԱԿՅԱՆ  ՍԱՍՈՒՆ  ՆՈՐԻԿԻ
  • ՄԽԻԹԱՐՅԱՆ  ՆԱԻՐԻ  ՍԱՇԻԿԻ 
  • ՄԽԻԹԱՐՅԱՆ  ՍԱՐԳԻՍ  ԼԵՎՈՆԻ 

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ