«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» թեմայով լրագրողական հոդվածների մրցույթ երիտասարդների և ուսանողների համար

«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» թեմայով լրագրողական հոդվածների մրցույթ երիտասարդների և ուսանողների համար

20.05.2024

2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը՝ Հայաստանի համայնքների միության հետ համատեղ հայտարարում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» թեմայով լրագրողական հոդվածների մրցույթ:

Ջերմոցային գազերի զուտ զրոյական կամ նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումները ենթադրում են էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում և հանածո վառելիքներից կախվածության նվազեցում՝ այդ թվում նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ` դրանով իսկ բարելավելով երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնելով ածխածնի արտանետումները:

Հետևաբար անհրաժեշտ է, որ մրցութային աշխատանքները համահունչ լինեն  վերոհիշյալ կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. Հայաստանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում, ինչպես նաև էներգախնայողություն, էներգախնայողություն և կանաչ զարգացում:

Ողջունելի են «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունում Հայաստանի համայնքների մասնակցության մասին հոդվածները։

Մրցույթի պայմանները.

-      Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքներում բնակվող երիտասարդները և համայնքներում գործող ուսումնական հաստատությունների ուսանողները:

-      Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան մեկ հոդված:

-      Հոդվածի ծավալը՝ 2-3 էջ (A4 չափսի թուղթ), ֆոնտը՝ Sylfaen, ֆոնտի չափսը՝ 11, միջտողային հեռավորությունը՝ 1:

-      Հոդվածները պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 14-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները:

-      Ներկայացնելով հոդվածը մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:

 Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր հոդվածները կտեղադրվեն «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ֆեյսբուքյան էջում և Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջում։

Ներկայացված հոդվածների գնահատումը կիրականացվի լրագրողներից և փորձագետներից բաղկացած ժյուրիի կողմից՝ մինչև հունիսի 25-ը:

Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին այս հայտարարության ստացման պահից մինչև նշված վերջնաժամկետը կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ հոդվածների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև հունիսի 14-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:

Առաջին 3 տեղերը գրաված մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:

Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]։

Հայաստանի համայնքների միություն


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...