Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

29.08.2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում Ապարան համայնքում անցկացված նկարչական մրցույթի հաղթողները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Ապարանում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025 -ի շրջանակում իրականացվել է 3 միջոցառում՝ նկարչական մրցույթ, քուիզ, ցուցահանդես, որոնց մասնակցել են 200-ից ավելի մարդ։

Ապարանը Քաղաքապետերի դաշնագրի առաջին մասնակիցներից է։

Ապարանի համայնքապետարանում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին, որ մշակեն և իրականացնեն կայուն և կանաչ զարգացման ռազմավարությունները։ Ապարանը մինչև 2020 թվականն իր ռազմավարությունը ժամանակին մշակել է, այժմ GIZ կազմակերպության հետ համատեղ փորձագիտական, խորհրդատվական խումբ է ներգրավվել մշակվելու նոր ծրագիրը՝ մինչև 2030 թվական։

Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Իդա Թադևոսյանը գոհունակությամբ նշեց, որ համայնքը ևս մեկ անգամ արվեստին մոտ, արվեստը զարգացնող երիտասարդների շնորհիվ իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան։ Նա վստահեցրեց՝ երիտասարդների մասնակցության աճի միտումը տարեցտարի նկատելի է։

Ապարան համայնքի էներգախնայողության ծրագրերի համակարգող Գոհար Սահակյանն էլ հավաստիացրեց՝ համայնքի համար կարևոր է կանաչ ու կայուն գործելակերպի որդեգրումը և հենց այդ նպատակով էլ այս տարի Ապարանը՝ որպես Երիտասարդական մայրաքաղաք-2025, առաջ է շարժվում կայուն, կանաչ զարգացման օրակարգով, որտեղ կարևոր է երիտասարդների ներգրավվածությունը։

Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթի հաղթողները՝ Անուշիկ Թադևոսյանը, Լիլյա Սարգսյանը, Արմինե Հակոբյանը, Նաիրա Մովսիսյանը, Վերգինե Կարապետյան, Վաչիկ Ղազարյանը։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր
Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր

15:02

29 09 2026

Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ֆիսկալ ապակենտրոնացման և համայնքային կրթության զարգացման հարցեր
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ֆիսկալ ապակենտրոնացման և համայնքային կրթության զարգացման հարցեր

18:00

24 09 2026

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Հայաստանի...

Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին
Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին

10:25

24 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Միության գրասենյակում...

Արմեն Հարությունյանը մասնակցել է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացին նվիրված քննարկմանը
Արմեն Հարությունյանը մասնակցել է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացին նվիրված քննարկմանը

16:17

23 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է...

ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում
ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում

13:28

17 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպում է ունեցել...

Հանդիպում համայնքների ղեկավարների հետ
Հանդիպում համայնքների ղեկավարների հետ

17:19

09 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...