«Իմ համայնքը» խորագրով ֆիլմերի մրցույթ

«Իմ համայնքը» խորագրով ֆիլմերի մրցույթ

27.05.2018

Հայաստանի Համայնքների Միությունը  հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆիլմերի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 14-35 տարեկան, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2018 թվականի մայիսի 28-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը ներառյալ [email protected]   էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ 4 րոպե տևողությամբ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական կամ սիրողական ֆիլմ: Ֆիլմերը կարող են պատրաստվել ինչպես պրոֆեսիոնալ տեխնիկայով, այնպես էլ սմարթֆոնով։

 

Ֆիլմի սկզբում պետք է գրվի համայնքի և հեղինակի անունը, ֆիլմի վերնագիրը։ Ֆիլմը պետք է վերաբերվի համայնքային կյանքին, ձեռքբերումներին կամ խնդիրներին, ավագանու կամ համայնքի ղեկավարի գործունեությանը և այլն։

 

Նամակում նույնպես անհրաժեշտ է նշել վերնագիրը, համայնքի անունը, հեղինակի անուն-ազգանունը, տարիքը, բնակության հասցեն ու կոնտակտային հեռախոսահամարը:

 

Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ առաջարկ։

 

Բոլոր աշխատանքները կտեղադրվեն մեր էջում: Մինչ  օգոստոսի 1-ը (24:00 Երևանի ժամանակով) Facebook -ի յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել (like) իրեն դուր եկած ֆիլմի համար:

Ֆիլմերը կգնահատվեն նաև Միության հանձնաժողովի կողմից։

 

Մրցույթում հաղթելու է 10 մասնակցի ֆիլմեր` առավելագույն թվով քվե (like) հավաքած  և Միության հանձնաժողովի կողմից ընտրված ֆիլմերը:

 

Մրցանակների քանակը և մրցանակային ֆոնդը կարող են ավելացվել համայնքների և այլ դոնորների աջակցությամբ։

 

Յուրաքանչյուր մրցանակակրի կտրվի 50 հազար դրամ խրախուսական պարգև։


NEWS

Steps aimed at increasing the efficiency of providing community services were discussed
Steps aimed at increasing the efficiency of providing community services were discussed

17:05

26 03 2026

Fiscal decentralization issues related to increasing the efficiency of providing community...

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:39

26 08 2025

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

17:47

26 08 2025

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...