Քննարկում՝ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հատկորոշած խնդիրների և դրանց լուծումների մասին

Քննարկում՝ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հատկորոշած խնդիրների և դրանց լուծումների մասին

16.05.2018

Մայիսի 15-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հատկորոշած խնդիրների ներկայացման, քննարկման և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ամփոփմանը նվիրված միջոցառում:

Միջոցառմանը մասնակցում էին տնտեսության և էներգետիկայի ոլորտներում պետական մարմինների և քաղաքացիական հասարակության (ՔՀԿ) 28  ներկայացուցիչներ ու փորձագետներ:

«Հայաստանի համայնքների միություն» ԻԱՄ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ տեղական ինքնակառավարման հարցերի համակարգող Էմին Երիցյանը նշեց, որ քաղհասարակության կազմակերպությունները իրենց դերն ու տեղը պետք է տեսնեն տնտեսության կամ օրինակ՝ «Խելացի համայնք» տնտեսական զարգացման ծրագրերում մասնակցության, ինչպեսև դրանց մոնիթորինգի հարցերում.

«Ծրագրի հենց սկզբից հետադարձ կապով համագործակցություն եղել է տարածքային և կառավարման զարգացման նախարարության հետ և, ըստ էության, տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության ամբողջ գաղափարախոսությունը նախարարությունը կիսում է։ Օրենսդրությամբ էլ մենք որոշ մեխանիզմներ դրել ենք, բայց, իհարկե, դրանք բավարար չեն։ Այս դեպքում մենք խոսում ենք, որ հենց քաղհասարակության կազմակերպությունները կարողանան կոալիցիաներ ձևավորել և էապես ներազդել պետական քաղաքականությունների ձևավորման վրա։ Հաշվի առնելով, որ նոր կառավարություն ունենք, փոփոխվող հասարակություն, այս պարագայում նոր կառավարությունը պետք է նոր ծրագիր ներկայացնի Ազգային ժողովին, և այս քննարկումն էլ լավ առիթ է, որպեսզի քաղքահասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունենան մասնակցել կառավարության ծրագրի կազմմանը»,-նշեց Էմին Երիցյանը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով իր խոսքում նշեց, որ կարևորում է նման ծրագրերի առկայությունը և համագործակցությունը կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև։

Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց տնտեսության ոլորտում հատկորոշված խնդիրներին՝ ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմների թույլ մակարդակին՝ տեղական աճի ռազմավարություններում և «խելացի համայնք» նախաձեռնություններում, այդ ռազմավարությունների և նախաձեռնությունների բարելավման, ջատագովության, մշտադիտարկման և դրանցում ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածության ապահովման անհրաժեշտությանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ Լիլիթ Չիթչյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին բավականին լուրջ էվոլյուցիա է ապրել հանրային կառավարումը՝ հիմքում ունենալով պետություն-քաղհասարակություն համագործակցությունը․ «Շատ կարևոր է հասկանալ, որ հանրային ղեկավարման դերակատար միայն ՏԻՄ-երը կամ պետական կառավարման մարմինները չեն, դրանք տարբեր մակարդակների ինտիտուտներն են, քաղաքական կուսակցություններն են, խոշոր բիզնեսները, լրատվամիջոցները, ՀԿ-ները, կառավարող ընտրանին, անհատները, և այլն։ Եվ շատ կարևոր է, որ հանրային կառավարումն ընկալվի որպես հանրային իրավունքի իրականացում և բոլոր մասնակցող կողմերը հասկանան, թե որտեղ է շահերի բախումը և ինչպես կարելի է երկխոսել»,-նշեց Լիլիթ Չիթչյանը։

Միջոցառմանը քննարկվեցին նաև էներգետիկ ոլորտում հատկորոշված խնդիրներ, որոնք են՝

  • Գյուղական կանաչ տնտեսության և մաքուր էներգիայի նախաձեռնությունների բարելավման և մշտադիտարկման, դպրոցներում այս խնդիրների ջատագովության անհրաժեշտությունը,
  • Հանրային աշխատանքների գործընթացում (օրինակ՝ պետական գնումներ) էներգարդյունավետություն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների լավագույն փորձի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակման և (կամ) բարելավման ու ջատագովության անհրաժեշտությունը:
  • ՏԻՄ-երի էներգարդյունավետության նախաձեռնությունների մշտադիտարկման և բարելավման անհրաժեշտություն:

    Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի գլխավորած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի համայնքների միություն ԻԱՄ-ը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ը, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ն, և նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ:


NEWS

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...