Լիոնում անցկացվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը

Լիոնում անցկացվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը

01.07.2022

Հունիսի 29-30-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ:

Լիոնում անցկացվող Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերով և ֆրանսահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի հիշատակին նվիրված հոլովակի ներկայացմամբ:

Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունները: Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ:

Բացման խոսքով հանդես է եկել Լիոնի Մետրոպոլի նախագահ պարոն Բրյունո Բեռնարը։ Ֆրանսիայի միավորված քաղաքներ կազմակերպության Հայաստան խմբի նախագահ Սոնիա Զդորովցոֆֆը համաժողովին իր բացման խոսքում մասնավորապես նշել է․ «Որպես Հայաստան խմբի նոր նախագահ՝ ձեզ եմ փոխանցում Ֆրանսիայի քաղաքների ողջույնները։ Ողջունում եմ տարածքային կառավարման բոլոր մարմիններին։ Տարածքային համագործակցությունն ամեն գնով պետք է պահպանել։ Հայաստան խումբը հատուկ միտված է հայ-ֆրանսիական համագործակցությանը։ Վստահ եմ՝ մենք կարևոր գործ ունենք անելու նոր թափ հաղորդելու համար այս համագործակցությանը։ Ես՝ որպես Հայաստան  խմբի նախագահ՝ անձամբ հետամուտ կլինեմ այդ համագործակցությանը նոր թափ հաղորդելուն»։ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում փաստել է՝  հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն արդեն ծանրակշիռ ժամանակագրություն ունի ու զարգացման տեսանելի հետագիծ․ «Ուզում եմ հատկապես ընդգծել համագործակցության զարգացման նոր հորիզոնների ուրվագծման կարևորությունը։ Արտաքին միջավայրն այլևս շատ փոփոխական է, մարտահրավերները բազմազան․ բոլոր ճգնաժամերում տեղական իշխանություններն առաջնագծում են։ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը երկուստեք ուժեղացնում է մեր համայնքների և երկրների դիմակայությունը»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է․ «Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովների նպատակը Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելն է: Հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգում առաջնահերթ ուղղություն է տնտեսական համագործակցության զարգացումը, որի կարևոր հանգրվան էր 2021թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը: Ապակենտրոնացված համագործակցությունը պարունակում է տնտեսական բաղադրիչ։ Տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը մասնակից քաղաքների միջև կապերի և ապակենտրոնացված համագործակցության խթանումը արտացոլված է վերոնշյալ ճանապարհային քարտեզում»։

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշել է, որ ապակենտրոնացված համագործակցությունը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևոր բաղադրիչ է և երկու երկների համայնքների, իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն 4-րդ համաժողովի անցկացումը փաստում է այդ իրողությունը։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է նաև, որ համաժողովը շատ լավ հնարավորություն է Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև ոչ միայն արդեն իսկ հաստատված համագործակցություններն ամրապնդելու, այլ նաև նոր կապեր հաստատելու և հետագայում զարգացնելու համար։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին, մասնավորապես նշել է․ «Մենք ապավինում ենք ձեզ, թանկագին ընտրված պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, որպեսզի դուք կարողանաք մոտիկից հետևել այս համագործակցությանը՝ ի շահ հայերի և ֆրանսիացիների։ Հաշվի առնելով Քովիդ համավարակը, պատերազմը՝ կարելի է ասել՝ սա վերսկսումն է։ Այսինքն՝ պետք է խորացնել որոշ գերակա խնդիրներ և նոր լիցք հաղորդել այս համագործակցությանը։ Մենք բոլորով պետք է հարմարվենք ՀՀ նոր իրողություններին՝ ինստիտուցիոնալ ռեֆորմներին և ժողովրդավարական գործընթացներին։ Մենք պետք է տեղական և պետական մակարդակով աջակցենք այս բարեփոխումներին։ Հայաստանում տեղական մակարդակով ընտրություններից հետո իրողությունն այլ է։ Մենք պետք է հարմարվենք այս նոր պատկերին։ Պետք է խոսեք միասին, մտորեք, փորձեք միասին խորացնել բարեկամական այս կապերը, որոնք այնքան պարզ ու բնական են։ Ուզում եմ ասել շնորհակալություն»։

Այնուհետև համաժողովի մասնակիցներն աշխատանքները շարունակել են «Խելացի քաղաքներ», «Տուրիզմ», «Զբոսաշրջություն» աշխատաժողովների ընթացքում։

Աշխատաժողովները յուրահատուկ հարթակ էին հայ և ֆրանսիական համայնքների ներկայացուցիչների երկխոսության, ծրագրային գաղափարների փոխանակման, ինչպես նաև տարաբնույթ թեմաների քննարկման համար։

Երեկոյան տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի պատվիրակների ընդունելություն Լիոնի քաղաքապետարանի Ժյուստեն Գոդար սրահում:

Բացման խոսքով պատվիրակներին ողջունել է Լիոնի քաղաքապետ, պրն. Գրեգորի Դուսեն: Այնուհետև հայտարարվել է լռության րոպե ի հիշատակ պրն. Պատրիկ Դևեջյանի հիշատակին: Ելույթով հանդես է եկել Երևանի քաղաքապետ պրն. Հրաչյա Սարգսյանը։

Համաժողովի երկրորդ օրը աշխատախմբերի ներկայացուցիչներն այցելել են ԹՈՒՄՈ թվային ստեղծարար տեխնոլոգիաների արտադպրոցական կենտրոն, Լիոնի Կիրառական բուսաբանության ռեսուրսների կենտրոն, Մետրոպոլիայի մեծ արշավային արահետի հատված (GRM)։

Լիոնում անցկացված երկօրյա համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ:

Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունները: Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ:

 


NEWS

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.
Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.

22:04

09 04 2026

Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...