«Եվրասիայի ժառանգությունը՝ երեխաների աչքերով-2020. ազգային տարազներ» խորագրով մանկապատանեկան գեղանկարների մրցույթ

«Եվրասիայի ժառանգությունը՝ երեխաների աչքերով-2020. ազգային տարազներ» խորագրով մանկապատանեկան գեղանկարների մրցույթ

18.03.2020

«Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության եվրասիական գրասենյակը հայտարարում է «Եվրասիայի ժառանգությունը՝ երեխաների աչքերով-2020. ազգային տարազներ» խորագրով մանկապատանեկան գեղանկարների մրցույթ:

Մրցույթին մասնակցության պայմաններ

1. Մրցույթն անցկացվում է 2020 թ. մարտի 16-ից մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում:

2. Մրցույթին կարող են մասնակցել 5-14 տարեկան պատանիներ:

3. Մրցույթին ընդունվում են աշխատանքներ A3 ձևաչափով (297X420մմ): Մրցույթին ներկայացվող աշխատանքները կարող են լինել գեղանկարներ հետևյալ նյութերի կիրառմամբ (ջրաներկ, գուաշ, յուղաներկ): Աշխատանքների հետևի հատվածը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

      1) Հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն,

      2) Հեղինակի տարիք,

      3) Քաղաք,

      4) Ներկայացված աշխատանքի վերնագիր,

      5) Կատարողական տեխնիկա,

      6) Կրթական հաստատության անուն,

      7) Ծնողներից մեկի կամ համակարգողի հեռախոսահամար: Համակարգող է համարվում այն անձը, որն օգնում է մասնակցին մրցույթին ուղարկել իր աշխատանքը:

      8) Փոստային հասցեին՝ դասիչով, որպեսզի Մրցույթի մասնակցության վկայականն ուղարկվի:

      9) Ծնողի համաձայնություն Մրցույթի մասնակցի անձնական տվյալների մշակման համար:

Այս տեղեկատվությանը պետք է կցել նաև Մրցույթի մասնակցության հայտը: Այն կցված է նամակին:

4. Մրցույթին կարելի է ներկայացնել միայն մեկ նկար:

5. Մրցույթին ներկայացվող աշխատանքներում պետք է պատկերված լինեն եվրասիական տարբեր ազգերի ազգային տարազներ՝ մարդկանց պատկերներով:

6. Աշխատանքները պետք է ուղարկել հետևյալ հասցեով 420111 г.Казань, ул.Миславского, 8/1, каб.№2 մինչև մայիսի 17-ը: Աշխատանքների էլեկտրոնային տարբերակներն անհրաժեշտ է լրացուցիչ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով (մրցույթին ներկայացվող նկարի էլեկտրոնային տարբերակն ուղարկել նաև Հայաստանի համայնքների միության էլեկտրոնային հասցեով՝ [email protected]):

7. Աշխատանքները պետք է կատարված լինեն մրցույթի մասնակցի կողմից առանց ծնողի կամ դասավանդողի օգնության: Աշխատանքները մրցույթից հետո չեն վերադարձվի մասնակիցներին:

Մրցույթի արդյունքների ամփոփում

1. Մրցութային հանձնաժողովը սահմանել է 1-ին, 2-րդ և 3-րդ մրցութային հորիզոնականներ:

2. Գնահատումը կատարվում է հետևյալ չափանիշներով.

      -Աշխատանքի բովանդակության համապատասխանություն մրցույթի թեմատիկային,        

      -գեղարվեստական-զգայական փոխկապակցվածություն, -աշխատանքի անհատականություն,  

       -աշխատանքի գեղարվեստական արժեք:

3. Մրցույթի արդյունքները կհրապարակվեն «Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքէջում ՝http://euroasia-uclg.ru/:

4. Հունիսի 26-27-ին Յակուտսկում (ՌԴ) Եվրասիայի համաշխարհային ժառանգության 10-րդ միջազգային համաժողովի ընթացքում կկազմակերպվի մրցույթի գեղանկարների ցուցահանդեսը: 

Մրցույթի բոլոր մասնակիցները կստանան մասնակցությնա վկայականներ, իսկ մրցութային հորիզոնականներ զբաղեցնողները՝ պատվոգրեր և արժեքավոր մրցանակներ:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել «Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության եվրասիական գրասենյակ: Հեռ. +7(843) 292-09-34. Էլ փոստ՝ [email protected]

Մասնակցության հայտը ներբեռնել այստեղ:


NEWS

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...