<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ստեղծվել է մարզային հանձնաժողով
02.03.2017
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.02.2017թ. կայացած նիստում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը՝ <> ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, նախագահն է տարածքային ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Հանձնաժողովն արդեն ունի աշխատանքների կատարման ժամանակացույց: Համապատասխան շրջաբերականներ կուղարկվեն նաև համայնքների ղեկավարներին: Այսօր հանձնաժողովն անցկացրեց առաջին նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա նշեց, որ սա յուրաքանչյուր տարվա այս ժամանակահատվածում հայտարարված միամսյակը չէ, այս ծրագրում ընդգրկված են երկարարտև ու շարունակական կատարման միջոցառումներ: Հորդորեց աշխատանքներում ներգրավել մարզի համապատասխան կառույցներին, կրթական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին: Շեշտվեց, որ շրջակա միջավայրը մաքուր պահելը միայն այսօրվա խնդիր չէ, դա նաև դաստիարակության, կրթության խնդիր է, որի ուղղությամբ պետք է աշխատել դեռ նախադպրոցական հաստատություններից: Ծրագրի կետերի կատարման նպատակով նիստի ընթացքում քննարկվեցին նաև որոշ առաջարկներ և մտահղացումներ: Հանձնաժողովը պարբերաբար նիստեր կգումարի, որտեղ կքննարկվեն կատարված աշխատանքներն ու նոր առաջարկները: <> ծրագրի շրջանակներում կատարվող բոլոր աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն կտրվի Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում:

12:29
27 05 2026
On May 27, a workshop organized within the framework of the “Integrated Municipal...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

17:34
20 05 2026
The Armenian delegation is participating in the high-level conference dedicated to the 15th...

23:31
18 05 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

12:42
14 05 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...
22
Nov
26
Oct
25
Oct