
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծվել է մարզային հանձնաժողով
02.03.2017
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.02.2017թ. կայացած նիստում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը՝ ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով:
Կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, նախագահն է տարածքային ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Հանձնաժողովն արդեն ունի աշխատանքների կատարման ժամանակացույց: Համապատասխան շրջաբերականներ կուղարկվեն նաև համայնքների ղեկավարներին: Այսօր հանձնաժողովն անցկացրեց առաջին նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա նշեց, որ սա յուրաքանչյուր տարվա այս ժամանակահատվածում հայտարարված միամսյակը չէ, այս ծրագրում ընդգրկված են երկարարտև ու շարունակական կատարման միջոցառումներ: Հորդորեց աշխատանքներում ներգրավել մարզի համապատասխան կառույցներին, կրթական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին: Շեշտվեց, որ շրջակա միջավայրը մաքուր պահելը միայն այսօրվա խնդիր չէ, դա նաև դաստիարակության, կրթության խնդիր է, որի ուղղությամբ պետք է աշխատել դեռ նախադպրոցական հաստատություններից: Ծրագրի կետերի կատարման նպատակով նիստի ընթացքում քննարկվեցին նաև որոշ առաջարկներ և մտահղացումներ: Հանձնաժողովը պարբերաբար նիստեր կգումարի, որտեղ կքննարկվեն կատարված աշխատանքներն ու նոր առաջարկները: Ծրագրի շրջանակներում կատարվող բոլոր աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն կտրվի Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct