
Ինչպես ճիշտ աշխատել դոնորների հետ, ինչպես վերահսկել, ինչ դեր կարող են ստանձնել ՔՀԿ-ները. սեմինարներ Կապանում և Վանաձորում
25.07.2018
Հուլիսի 24, 25-ին Կապանի և Վանաձորի ինկուբատորի մասնակիցների համար իրականացվեցին դասախոսություններ տեղական կայուն զարգացման նախաձեռնություններում ավելի լայն մասնակցության մեխանիզմների, ֆոնդհայթայթման, ՏԻՄ բարեփոխումների և այլ թեմաների վերաբերյալ:
Սեմինար-դասախոսություններն անցկացվեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (ղեկավար կազմակերպություն), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի համայնքների միությունը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ Անուշ Բեղլոյանը Կապանի ինկուբատորի մասնակիցներին ներկայացրեց տեղական կայուն զարգացման նախաձեռնություններում ավելի լայն մասնակցության մեխանիզմները, տեղական իշխանություններին աջակցելու միջոցները, համայնքների կողմից տեղական իշխանության գործունեության վերահսկման մեթոդները:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ Վահրամ Վարդանյանը մասնակիցներին խորհրդատվություն տվեց ծրագրային ճիշտ առաջարկ գրելու, մշակելու, ճիշտ ծրագրային հայտարարություն գրելու, դոնորների ճիշտ հայթայթման և նրանց հետ աշխատանքի կազմակերպման հարցերով:
Ծրագրիր շրջանակներում հուլիսի 25-ին Վանաձորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի համակարգող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դասախոսություն կարդաց սահմանադրական և ՏԻՄ բարեփոխումների վերաբերյալ, նաև անդրադարձ կատարվեց այն հարցերին, թե նոր օրենսդրական փոփոխություններով ինչ դեր կարող են ստանձնել ՔՀԿ-ները ՏԻՄ-երի հետ փոխհարաբարություններում:

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

23:58
09 04 2026
A delegation from the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

22:04
09 04 2026
Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...
22
Nov
26
Oct
25
Oct