«Գյուղի փողոցներում գրեթե մարդ չկա, խանութները փակ են». Փարպի համայնքի ղեկավարը՝ համայնքում տիրող իրավիճակի և ախտահանման աշխատանքների մասին

«Գյուղի փողոցներում գրեթե մարդ չկա, խանութները փակ են». Փարպի համայնքի ղեկավարը՝ համայնքում տիրող իրավիճակի և ախտահանման աշխատանքների մասին

02.04.2020

Հայաստանի համայնքների միությունը շարունակում է ներկայացնել, թե արտակարգ դրության օրերին ինչպես է ընթանում կյանքը Հայաստանի համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով նոր նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ ՀՀ համայնքներում տիրող իրավիճակի և համայնքներում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների մասին: Ներկայացնում ենք, թե ինչ կանխարգելիչ ախտահանման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում:

Զրուցեցինք Փարպի համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանի հետ:

-Արտակարգ դրության օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը:

-Համայնքի բնակիչներն այս օրերին տնից դուրս չեն գալիս: Համայնքի փողոցներում մարդիկ չեք տեսնի: Համայնքում ունենք կորոնավիրուսով վարակված բնակիչ: Վարակը բացահայտվել է մարտի 30-ին: Նրա շփման շրջանակը ճշտվում է, այդ անձի ընտանիքը տեղափոխվել է Ծաղկաձոր: Այն մարդիկ, որոնք շփվել են վարակակրի հետ, ինքնամեկուսացված են: Ամեն օր զանգում, հարցնում ենք՝ ջերմություն ունե՞ն, թե՝ ոչ:

-Համայնքի բնակիչներն ինչպե՞ս են պահպանում ինքնամեկուսացման կանոնները:

-Գյուղի փողոցներում գրեթե մարդ չկա, խանութները փակ են, առևտուրը կատարվում է օնլայն: Կամ եթե բնակիչները ցանկանում են խանութից որևէ բան գնել, զանգում, ասում են՝ այդ ապրանքները պետք են, խանութի դիմաց՝ դրսում դնում են, որ նա գնա, վերցնի: Այդպես ենք անում, որ շփումները նվազեցնենք, որ քիչ վարակակիրներ ունենանք:

-Համայնքում ախտահանման, վարակազերծման ի՞նչ աշխատանքներ են կատարվում և ի՞նչ գրաֆիկով:

-Ախտահանյան աշխատանքները հիմնականում կատարվում են ամենօրյա գրաֆիկով: Համայնքում իրականացվում են քլորաջրով ախտահանման աշխատանքներ: Ախտահանում ենք գյուղամեջը, գյուղի փողոցները: Համայնքապետարանն օրական երեք անգամ ախտահանում ենք ախտահանիչ նյութերով: Անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնում ենք: Ամբուլատորիային օգնում ենք գույքով, նյութերով:

-Ինչպե՞ս է համայնքապետարանը կազմակերպում աշխատանքները:

-Համայնքապետարանի՝ 60 տարեկանից բարձր աշխատակիցներն աշխատում են տնից՝ հեռավար եղանակով: Միայն անհրաժեշտության դեպքում ենք աշխատակիցներին հրավիրում համանքապետերան: Աշխատում ենք  հերթապահությամբ՝ տնից, հեռախոսային կապով: Ոչ մի բնակչի չենք ընդունում համայնքապետարանում. բոլոր հարցերը կարգավորվում են հեռախոսով:

-Այս պահին համայնքն ի՞նչ օգնության կարիք ունի:

-Հիմնականում ախտահանիչ նյութերի պահանջ ունենք:

-Համայնք մուտքն ու ելքը վերահսկվո՞ւմ է:

-Խստացված հսկողություն է սահմանված: Այն բնակիչները, որոնք գնում են աշխատանքի՝ միայն տեղեկանքով: Պարետի տված ցուցումները կատարվում են:

-Ձեր գնահատմամբ՝ այսպիսի արտակարգ իրավիճակներում մեր համայնքները որքանո՞վ են պատրաստ աշխատել:

-Իհարկե, սա առաջին նմանատիպ իրավիճակն է, բայց գյուղապետերը, քաղաքապետերը փորձ ունեն, որն էլ օգտագործվում է: Մենք հիմա ավելի մեծ փորձ ձեռք կբերենք, կիմանանք՝ ինչպես աշխատել: Դժվարությունը մարդկանց համոզելն է, որ պետք է պահպանել ինքնամեկուսացման կանոնները: Մեր ազգը դրսում է օրենքի պահապան, այստեղ երբեմն չեն լսում:

 


NEWS

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...