«Անձամբ եմ շրջում համայնքում և հորդորում բնակիչներին տանը մնալ». Եղեգիս համայնքի ղեկավար

«Անձամբ եմ շրջում համայնքում և հորդորում բնակիչներին տանը մնալ». Եղեգիս համայնքի ղեկավար

02.04.2020

Հայաստանի համայնքների միությունն ամենօրյա գրաֆիկով ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ համայնքներում: «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո իրականացվող նախաձեռնության շրջանակներում ներկայացնում ենք տեղեկություններ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նշենք, որ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն անձամբ շրջում է համայնքում և հորդորում համայնքի բնակիչներին մնալ տանը և պահպանել ինքնամեկուսացման կանոնները:

Համայնքում կատարվող իրազեկման և ախտահանման աշխատանքների մասին մանրամասներ ներկայացրեց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը:

-Համայնքի բնակիչներն ինչպե՞ս են պահպանում ինքնամեկուսացման կանոնները:

-Անձամբ շրջում եմ համայնքով և հորդորում բնակիչներին մնալ տանը: Մեր խնդրանքներն ու հորդորները համայնքի բնակիչները լսում են: Խնդրում ենք, որպեսզի ինքնամեկուսանան՝ հյուր չգնան, հյուր չընդունեն, բոլոր սանիտարահիգիենիկ նորմերն ու կանոնները պահպանեն մինչև տեսնենք, թե այդ խնդրի լուծումն ինչ մակարդակի կհասնի: Ճիշտն ասած՝ մեր հորդորներն ընդհանուր առմամբ ընդունվում են: Միայն խիստ անրաժեշտության դեպքում են արդեն տնից դուրս գալիս: Հիմա մենք շրջում ենք փողոցներում. դատարկություն է, մարդիկ եկել են ինքնագիտակցության, որ պիտի լուրջ մոտենան այս խնդրին:

-Համայնքում ախտահանման ի՞նչ աշխատանքներ են կատարվում և ի՞նչ հաճախականությամբ:

-Քլորով ցողարկել ենք համայնքի վարչական տարածքները բոլոր բնակավայրերում: Ախտահանման աշխատանքներ իրականացրել ենք դպրոցի տարածքում, ախտահանել ենք գյուղապետարանները, գյուղամիջյան կենտրոնները, որտեղ ժամանակին մարդիկ հավաքվում, զրուցում էին: Այդ բոլոր տարածքները ցողարկել ենք և խնդրել, որ մարդիկ մնան իրենց տներում:  Ջրցան մեքենայով կազմակերպել ենք ախտահանում գյուղերի միջև ճանապարհներին, տրակտորով, ջրցան մեքենայով ենք ցողարկում անում, սրսկման մեքենաներով համայնքների վարչական պատասխանատուներն իրենց բնակավայրերում են անում ախտահանում:

-Այս օրերին համայնքն ի՞նչ օգնության կարիք ունի:

-Եթե դիմակներ լինեն, կբաժանենք բնակիչներին, ախտահանող նյութերի կարիք կա: Համայնքի վարչական ղեկավարներին և աշխատակիցներին տրամադրել ենք ալկոգելեր, դիմակներ, որ ախտահանում կատարեն:

-Համայնքում, համայնքի ելքերին և մուտքերին իրականացվո՞ւմ է խստացված հսկողություն:

-Գեղարքունիքի մարզի և Վայոց ձորի մարզի ճանապարհը հսկողության տակ: Համայնքապետարանի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ միասին հսկում են համայնքի մոտքն ու ելքը: Եղեգիս համայնքում վարակակիրներ չկան, բայց Վայոց ձորում ունենք վարակակիրներ, դրա համար համայնքի մուտքն ու ելքը փակ է:

 


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...