
Աշխատանքային քննարկում՝ նվիրված «Լավագույն համայնք 2019» ամենամյա մրցանակաբաշխությանը
10.09.2019
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում նվիրված 2006-ից անցկացվող «Լավագույն համայնք 2019» ամենամյա մրցանակաբաշխությանը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ և փորձագետներ:
Աշխատանքային քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան մրցանակաբաշխության անվանակարգերին, դրանց գնահատելիությանը, ներկայացվող չափանիշներին:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն ասաց, որ նպատակ կա խրախուսել ավելի մեծ թվով համայնքների:
Քննարկվեց նաև այն հարցը, թե նույն համայնքն առավելագույնը քանի անվանակարգում կարող է առաջադրել իր թեկնածությունը: Առաջարկ եղավ համայնքների շնորհել նաև խրախուսական մրցանակներ տարբեր ոլորտներում:
Քննարկման ավարտին հանդիպման մասնակիցները որոշեցին առաջարկություններն ու դիտարկումներն ամփոփել մինչև սեպտեմբերի 16-ը:

12:42
14 05 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

23:58
09 04 2026
A delegation from the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...
22
Nov
26
Oct
25
Oct