Warning: file_put_contents(): Only 0 of 110 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 104 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 105 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104
Communities Association of Armenia
Մարզային աշխատաժողովներ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների համար

Մարզային աշխատաժողովներ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների համար

25 01 2020 27 01 2020

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի շրջանակներում կազմակերպում է մարզային աշխատաժողովներ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների համար՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ ծանոթացման եւ դրանց վերահսկողության ուղղությամբ նրանց կարողությունների զարգացման նպատակով:

Ծրագրի մասին

Նպատակը.

Զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ:

Ծրագրի մասնակիցները պետք է.

-         Լինեն 16-30 տարեկան:

-         Հետաքրքրված լինեն սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

 

Այլ.

Տեղերի սահմանափակ լինելու պատճառով միայն 20 ընտրված երիտասարդներ հնարավորություն կստանան մասնակցելու աշխատաժողովին:

Ընտրված երիտասարդները հունվարի 23-ին էլ.փոստով կտեղեկացվեն միջոցառման վայրի մասին:

  • Աշխատաժողովի լավագույն 1-2 մասնակիցներ կընտրվեն մասնակցելու համար 2020թ. հուլիսին տեղի ունենալիք 5-օրյա Ամառային դպրոցին, եւս 4 հոգի կհրավիրվեն մասնակցելու 2020թ. տեղի ունենալիք Երիտասարդական համաժողովին:
  • Հայաստանից բոլոր մարզերի մասնակիցներից՝ իրենց համայնքի, այդ թվում ՏԻՄ-երի որեւէ խնդրի եւ դրանց լուծման ուղիների մասին 1 էջանոց ծրագիր/հոդված ներկայացրած լավագույն տասը կարժանանան 100.000 դրամ մրցանակի:
  • Հայաստանից լավագույն 10 մասնակիցների համար «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ-ն կդիմի Վիշեգրադի հիմնադրամին՝ ֆինանսավորելու համար նրանց ուսումնական 10-օրյա այցելությունը դեպի Վիշեգրադ-4 երկրներ՝ Չեխիա, Լեհաստան, Սլովակիա եւ Հունգարիա՝ կրկնելով 2017-ի հաջողված փորձը (նախորդ ծրագրի մասին պատմող հոլովակը տե՛ս այս հղմամբ. https://www.youtube.com/watch?v=BrOn4Zkz8wk ) : 

 

Աշխատաժողովին մասնակցելու՝ ստորեւ ներկայացված հայտը անհրաժեշտ է լրացնել եւ ուղարկել freecitizen.cisc@gmail.com էլ. հասցեով ոչ ուշ քան ս.թ. հունվարի 22-ը: 

Հայտ

Օրակարգ



Warning: file_put_contents(): Only 0 of 97 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 173 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104