Տեղի է ունեցել Քաղաքապետերի դաշնագրի ակումբի երկրորդ հանդիպումը և ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը

Տեղի է ունեցել Քաղաքապետերի դաշնագրի ակումբի երկրորդ հանդիպումը և ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը

06.07.2021

Հուլիսի 6-ին Երևանում տեղի է ունեցել Քաղաքապետերի դաշնագրի ակումբի հանդիպումը և ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը:

Քաղաքապետերի դաշնագրի ակումբը հիմնադրվել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում՝ 2019թ. մարտին Միության հանրապետական խորհրդի որոշմամբ:

Ակումբի հանդիպմանը մասնակցել են Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք նախաձեռնությանն անդամակցող համայնքների ղեկավարներ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Ակումբի նախագահի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Վաչե Տերտերյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, հայտարարել է. «Մեծ կարևորություն ենք տալիս այս համագործակցությունը և համարում, որ այն ընդհանուր առմամբ շատ ներդաշնակ ներառվում է բոլոր այն ճիգերի ու ջանքերի մեջ, որոնք մենք՝ որպես ՀՀ կառավարություն, իրականացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Հայաստանի համայնքների միության հետ, ում ակտիվ մասնակցությունը ֆորմալ առումով որպես աջակից կառույց է և բովանդակային առումով ամենաընդգրկված մասնակցությունն ունեցող գործընկեր է, մենք փորձել ենք ամեն ինչ անել, որ ավելի շատ համայնքներ, որոնք կարող են նման ծրագրեր իրականացնել, ներգրավված լինեն այս գործընթացում»:

Անդրեա Բաջիոլին կարևորել է ծրագրի իրազեկման բաղադրիչը, համայնք-մասնավոր սեկտոր համագործակցությունը՝ վստահեցնելով, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել նման նախաձեռնություններին, որոնք ուղղված են էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը հատկապես կարևորել է Քաղաքապետերի ակումբի հարթակը, որը թույլ կտա բարձրացնել այն խնդիրները, որոնք հանրությանը հուզում են, քանի որ քաղաքապետերն ունեն ուղիղ կապ հանրության հետ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը փաստել է՝ համայնքներն ու ռեգիոններն են նաև այն հիմնական դերակատարները, որոնք կարող են հանձնառություն վերցնել արձագանքելու այս ոլորտում մարտահրավերներին. «Պատահական չէ, որ էներգախնայողության ոլորտում տեղական իշխանությունների և ռեգիոնների վարքագծից է կախված, թե մենք ինչ նպատակ ենք դնում և ինչ արդյունքների կարող ենք հասնել: ԵՄ-ի հետ ընդհանուր նպատակների շուրջ կոնսոլիդացված մեր գործունեությունը ենթադրում էր, որ համայնքային իշխանությունները ձեռք կբերեն անհրաժեշտ կարողություններ, և այդ հարցում ունենք հաջողություններ»:

Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Ակումբի նախագահի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը նշել է՝ Ակումբը կոչված է ամրապնդել քաղաքական երկխոսությունը տեղական իշխանությունների և ազգային ու միջազգային համապատասխան շահառուների միջև. «Ակումբը պետք է նպաստի բոլոր ներգրավված շահառուների միջև տեղեկատվության ու փորձի փոխանակմանը, ապահովի փոխգործակցություն համապատասխան նախաձեռնությունների, համայնքային ծրագրերի և գործողությունների միջև, ինչպես նաև ծառայի որպես հարթակ՝ երկրում Դաշնագրի շրջանակներում իրականացվող գործողությունների և զարգացումների քննարկման համար:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը ցուցադրության միջոցով ներկայացրել է Ծրագրի 10 տարիների գործողություններն ու ձեռքբերումները:

Աշխատաժողովի երկրորդ մասում ներկայացվել են Դաշնագրի շրջանակներում համայնքներում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր, ՀՀ կառավարության աջակցությունը համայնքներում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում. սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի բնագավառում ֆինանսավորվող նախագծեր:

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...