
«Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում» թեմայով վեբինարի մասնակցության հրավեր
04.08.2020
Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագիրը:
Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:
Ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:
Ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 15-ից օգոստոսի 25-ը իրականացվելու են վեբինարներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների, համայնքային ծառայողների և շահագրգիռ այլ անձանց համար:
Օգոստոսի 6-ին՝ ԺԱՄԸ 11:00-ին, կանցկացվի «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում» թեմայով վեբինար: Վեբինարը կվարի Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ ԷՄԻՆ ԵՐԻՑՅԱՆԸ:
Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով կմեկնեն Լեհաստան՝ ուսումնասիրելու տեղական փորձը:
Օգոստոսի 6-ին կայանալիք վեբինարին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն առցանց հայտ հետևյալ հղումով
https://docs.google.com/forms/d/1ta_8onxu5p5BeB6CKI5tqVtMDRPn1DLHVfPxDhrW0m4/edit
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կազմակերպիչները կկայացնեն համապատասխան որոշում և կուղարկեն գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։
Վեբինարին միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։
Հայաստանի համայնքների միություն

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...
22
Nov
26
Oct
25
Oct