Տիգրան Ավինյանը այցելել է Հայաստանի համայնքների միության նորաբաց գրասենյակ

Տիգրան Ավինյանը այցելել է Հայաստանի համայնքների միության նորաբաց գրասենյակ

20.03.2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանը այցելել է Հայաստանի համայնքների միության նորաբաց գրասենյակ։

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանը այցելել է Հայաստանի համայնքների միության նորաբաց գրասենյակ։
Նոր գրասենյակը, որը գտնվում է Բյուզանդ 1/3 հասցեում, ստեղծելու է առավել հարմարավետ և արդյունավետ պայմաններ կառույցի գործունեության, համագործակցության և համայնքների միջև կապերի ամրապնդման համար։
Այցի ընթացքում Տիգրան Ավինյանը և միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը քննարկել են միության առաջիկա ծրագրերը, զարգացման առաջնահերթությունները և համայնքների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի փոխանակման խթանմանը, նոր գործընկերությունների ձևավորմանը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։
Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ նոր գրասենյակը ոչ միայն աշխատանքային տարածք է, այլև հարթակ՝ գաղափարների ձևավորման, համատեղ ծրագրերի իրականացման և համայնքների միջև արդյունավետ երկխոսության համար։ Սա կարևոր քայլ է միության ինստիտուցիոնալ զարգացման և համայնքների ձայնը առավել համակարգված ու ազդեցիկ դարձնելու ճանապարհին։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին
Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

17:53

08 07 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին

16:30

18 06 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Դիլիջանում մասնակցել է...

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին

10:07

18 06 2026

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկոյի Տանժեր...