Սահմանադրական դատարանի որոշում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում վերահսկողության լիազորությունների վերաբերյալ

Սահմանադրական դատարանի որոշում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում վերահսկողության լիազորությունների վերաբերյալ

26.03.2026

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում՝ Երևանի քաղաքապետի դիմումի հիման վրա, որը վերաբերում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների մի շարք դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին։

Քննության առարկա էին դարձել մասնավորապես «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 8-րդ կետերը, 7-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 95-րդ հոդվածի 6-րդ մասը։

Սահմանադրական դատարանը որոշել է՝

  • Անվավեր և Սահմանադրությանը հակասող ճանաչել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ այն մասով, որով Պետական վերահսկողական ծառայությանը վերապահվում էր տեղական ինքնակառավարման մարմիններում կամ համայնքային հիմնարկներում գնումների գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն։
  • Նույնպես հակասահմանադրական և անվավեր է ճանաչվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 95-րդ հոդվածի 6-րդ մասը՝ վերոնշյալ վերահսկողության իրականացման կարգի սահմանման մասով։

Բացի այդ՝

  • Անվավեր է ճանաչվել նաև «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի այն հատվածը, որը վերաբերում էր տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների և դոտացիաների կառավարման օրինականության գնահատման նպատակով տեղական ինքնակառավարման մարմիններում վերահսկողություն իրականացնելու լիազորությանը։

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ՝

  • Նույն հոդվածի 3-րդ կետի այն մասը, որը վերաբերում է սուբսիդիաների, սուբվենցիաների և դոտացիաների տրամադրման հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատմանը, համապատասխանում է Սահմանադրությանը։
  • «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոլորտներում վերահսկողական գործառույթների իրականացման մասով, նույնպես համապատասխանում է Սահմանադրությանը։

Դատարանը հիմնավորել է իր դիրքորոշումը՝ հղում կատարելով Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին և 188-րդ հոդվածին, որոնք վերաբերում են սեփականության իրավունքին և տեղական ինքնակառավարման ինքնուրույնությանը։

Համաձայն Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում համայնքների ղեկավարների հետ
Հանդիպում համայնքների ղեկավարների հետ

17:19

09 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...

Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն
Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն

20:58

03 09 2026

«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի...

Արմեն Հարությունյանը մասնակցել է ֆիսկալ ապակենտրոնացմանն առնչվող աշխատաժողովի
Արմեն Հարությունյանը մասնակցել է ֆիսկալ ապակենտրոնացմանն առնչվող աշխատաժողովի

19:58

18 08 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մասնակցել է...

 «Երկխոսություն Հայաստանի համայնքների հետ․ Ֆիսկալ ապակենտրոնացումը և քաղաքականության բարեփոխումը» տարածաշրջանային աշխատաժողով
«Երկխոսություն Հայաստանի համայնքների հետ․ Ֆիսկալ ապակենտրոնացումը և քաղաքականության բարեփոխումը» տարածաշրջանային աշխատաժողով

19:04

17 08 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը կմասնակցի...

Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում
Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում

14:57

22 07 2026

Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին
Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

17:53

08 07 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...