Դրամաշնորհային առաջարկների մրցույթ՝ համայնքների կողմից տեղական նախաձեռնությունների իրականացման աջակցության նպատակով

Դրամաշնորհային առաջարկների մրցույթ՝ համայնքների կողմից տեղական նախաձեռնությունների իրականացման աջակցության նպատակով

19.10.2021

«Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և Հայաստանում թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» ծրագիրը հայտարարում է դրամաշնորհային առաջարկների մրցույթ, որի նպատակն է աջակցել համայնքների կողմից տեղական նախաձեռնությունների իրականացմանը։ 

Աջակցությունը ներառում է դրամաշնորհ (ֆինանսավորում), փորձագիտական աջակցություն (ուսուցում) և փորձի փոխանակում:

Ծրագրային առաջարկները պետք է աջակցեն տեղական նախաձեռնությունների իրականացմանը հետևյալ ոլորտներում.

  • տեղական հակակոռուպցիոն պլանների մշակում,
  • վարքագծի կանոնագրքի մշակման և ներդրման ինստիտուցիոնալ մեխանիզմերի ձևավորում,
  • հանրային բարեվարքության, թափանցիկության և տեղեկատվության հասանելիության գործիքների ներդրում,
  • էթիկայի պատասխանատուների և գնումների պատասխանատուների ինստիտուտի ներդրում (ներառյալ վերապատրաստում և այլն)
  • տեղական որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության խթանման և որոշումների կատարման վերահսկողության համար գործիքակազմի և մեխանիզմների մշակում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվող դրամաշնորհներին դիմելու գործընթացը բաց է փորձառնական հանրույթի անդամ համայնքների և Երևանի, Վանաձորի և Գյումրու քաղաքապետարանների համար։ Փորձառնական հանրույթի անդամ համայնքներն են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ամասիա, Ակունք, Ալավերդի, Անի, Արենի, Արփի, Բյուրեղավան, Դիլիջան, Գեղամասար, Գլաձոր, Եղեգիս, Զառիթափ, Լոռի-Բերդ, Կապան, Օձուն, Սարչապետ, Վայք, Տաթև, Տաշիր, Ուրցաձոր:

Դիմումները պետք է գնահատվեն երկու փուլով` Գնահատող հանձնաժողովի կողմից: Առաջին փուլի համար դիմորդներից պահանջվում է ներկայացնել լրացված և ստորագրված ծրագրի Հայեցակարգը (Հավելված I): Գնահատման հանձնաժողովի կողմից ծրագրի հայեցակարգի ընտրության դեպքում, դիմորդից կպահանջվի մշակել ծրագրի ամբողջական առաջարկը` լրացնելով դիմումի ձևը (Հավելված II), որը պետք է ստորագրվի և ներկայացվի բյուջեի նախագծի հետ միասին (օգտագործելով Հավելված III-ի ձևաչափը):

Հայերեն լեզվով կազմված ծրագրի հայեցակարգը և նախնական բյուջեն պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով (Word և PDF) ուղարկելով հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին [email protected] ոչ ուշ քան 2021 թվականի hոկտեմբերի 29-ը։

Էլ. հաղորդագրության վերնագիրը պետք է պարունակի հետևյալ հղումը. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ. Տեղական նախաձեռնությունները Հայաստանում 2021 թ.

Առաջին փուլն անցած համայնքները պետք է ներկայացնեն լրացված և ստորագրված ծրագրային հայտերը, օժանդակ փաստաթղթերի հետ միասին մինչև 2021 թվականի նոյեմբերի 19-ը, ժամը 18.00 (Երևանի ժամանակով)։

Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով (Word և PDF) ուղարկելով հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին [email protected]

Էլ. հաղորդագրության վերնագիրը պետք է պարունակի հետևյալ հղումը. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ. Տեղական նախաձեռնությունները Հայաստանում 2021 թ.

Վերջնաժամկետից հետո ստացված ծրագրերը չեն դիտարկվի:

 Դիմում հայտ, մրցույթի մանրամասներ

Այլ մանրամասներ՝ այստեղ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...