
ԵԽ Կոնգրեսը հորդորում է ազգային իշխանություններին մայրաքաղաքների ինքնավարության ավելի ընդլայնված երաշխիքներ ապահովել
13.02.2021
Փետրվարի 12-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսն (ԵԽ Կոնգրես) ընդունել է զեկույց, որում առաջարկություններ կան մայրաքաղաքների կարգավիճակի հետ կապված:
Զեկույցով ԵԽ Կոնգրեսը խթանում է մայրաքաղաքների առանձնահատկությունների ավելի լավ ընկալումը և պաշտպանում է նրանց ավելի ընդլայնված ինքնավարության երաշխիքները:
Հատուկ կարգավիճակի խնդիրը իշխանությունների հայեցողությանը թողնելու հարցը՝ կախված համատեքստից պահանջում է հատուկ ընթացակարգային երաշխիքներ: Մասնավորապես, զեկույցում ամրագրված է մայրաքաղաքի վարչարարության իրավական դաշտի մասով. լիազորությունների հստակ բաժանումը բուն մայրաքաղաքի և նրա շրջանների միջև (հիմնված սուբսիդիարության սկզբունքի վրա) և բավարար ֆինանսական միջոցները:
Զեկույցից բխող առաջարկությունները պահանջում են, որ ազգային և (կամ) տարածաշրջանային վերահսկողական լիազորությունները հակակշռվեն համագործակցության և խորհրդատվության մեխանիզմներով, ինչպես նաև մայրաքաղաքների և ազգային կառավարության միջև համագործակցության երկկողմ հատուկ ուղիների և հարևան քաղաքապետարանների հետ հորիզոնական համագործակցության միջոցով: Նաև կոչ է արվում մշակել մեխանիզմներ մեծացնելու քաղաքացիների մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացման հարցում:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct