Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը՝ Թուրքիայում համայնքի ղեկավարի ընտրված թեկնածուների՝ առանց դատարանի որոշման մանդատների կասեցման առիթով

Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը՝ Թուրքիայում համայնքի ղեկավարի ընտրված թեկնածուների՝ առանց դատարանի որոշման մանդատների կասեցման առիթով

30.06.2020

Վենետիկի հանձաժողովն իրավական կարծիք է ընդունել Թուրքիայում համայնքի ղեկավարի ընտրված թեկնածուների՝ նշանակված անձանցով փոխարինման առիթով:

Այս իրավական կարծիքն ուղղված է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների հարցմանը, որն ուղարկվել էր 2019 թվականի ավարտին, ինչը վերաբերում էր Թուրքիայի իշխանությունների կողմից մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին հաջորդող մի քանի որոշումների կայացմանը: Հարցմանը հետևել է Կոնգրեսի կողմից Թուրքիայում կայացած ընտրությունների դիտորդական զեկույցը, որը մատնանշում է մի շարք լուրջ խնդիրներ՝ կապված տեղական իշխանությունների ընտրված թեկնածուների նկատմամվ իրականացվող գործընթացների հետ:

Տեղական և ռեգիոնալ ընտրությունների գծով Կոնգրեսի զեկուցողներն իրենց աջակցությունն են հայտնել այս իրավական կարծիքին: Նրանք հայտարարել են. «Մենք գնահատում ենք կատարված եզրակացությունների բացառիկ բնույթը, որով մատնանշվում է, որ ընտրված թեկնածուների մանդատի չեղյալ հայտարարման հետ կապված՝ Թուրքիայի գերագույն ընտրական խորհրդի որոշումը հակասում է միջազգային չափանիշներին, և Թուրքիայի Ներքին գործերի նախարարության կողմից ընտրված համայնքի ղեկավարների մանդատի կասեցումը թերագնահատում է Թուրքիայում տեղական ժողովրդավարության բնույթը»:

Կոնգրեսի զեկուցողները հայտարարում են, որ ընտրված պաշտոնյաների մանդատի կասեցումն առանց դատարանի որոշման և նրանց՝ Կառավարության կողմից նշանակված անձանցող փոխարինումը հակասում է է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին և միջազգային չափանիշներին, ինչպես նաև հակասում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի  դրույթներին, որոնք վավերացվել են Թուրքիայի կողմից 1992 թվականին:

Կոնգրեսի համազեկուցողները հայտարարության եզրափակիչ մասում հայտնում են. «Մենք լիովին ընդունում ենք Վենետիկի հանձնաժողովի պահանջները, մասնավորապես Թուրքիայի իշխանությունների կողմից ընդունված որոշումները ընտրված պաշտոնյաների մանդատի ժխտման ու ընտրված թեկնածուների պաշտոնավարման կասեցման առումով պետք է հետ կանչվեն և համապատասխան իրավական դրույթները պետք է չեղյալ հայտարարվեն»:

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...