
ԵԽ Կոնգրեսի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում
15.09.2023
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ինը հոգանոց պատվիրակությունը սեպտեմբերի 15-18-ը դիտորդական առաքելությամն Հայաստանում է։ Այն դիտորդական առաքելություն կիրականացնի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ Երևանի 12 ընտրատարածքներում։
Կոնգրեսի պատվիրակությունը գլխավորում է Կառլա Դեժոնյեն (Բելգիա, ILDG): Նա հանդիպումներ կունենա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արդարադատության նախարարության, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։
Նախատեսված են նաև հանդիպումներ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, դիվանագիտական կորպուսի անդամների, ինչպես նաև տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Կոնգրեսի պատվիրակությունը մտքերի փոխանակում կանցկացնի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և թեկնածուների հետ։
Ընտրությունների օրը Կոնգրեսի յոթ թիմեր պատահականության սկզբունքով կտեղակայվեն Երևանի բոլոր 12 վարչական շրջանների ընտրատեղամասերում՝ ընտրությունների ընթացքին հետևելու համար:
Դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների մասին հայտարարությունը պատվիրակության ղեկավարի կողմից կհրապարակվի Կոնգրեսի կայքում 2023 թվականի սեպտեմբերի 18-ին:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct