
ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովը հաստատեց Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մոնիտորինգային զեկույցը
17.02.2020
Փետրվարի 11-ին Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը: Մոնիտորինգի հանձնաժողովը հաստատեց Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագիծը:
Զեկույցում ներկայացված են Հայաստան կատարված մոնիտորինգային այցի արդյունքները, Հայաստանի պարտավորություններն ու հանձնառությունները, տեղական ինքնակառավարման մարմինների միավորման իրավունքը և այլ հարցեր: Առանձին բաժնով ներկայացված են նաև մտահոգություններն ու եզրակացությունները:
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին զեկուցող Բրյոնի Ռուդկինը հիշեցրեց՝ Հայաստանն առաջին երկրներից էր, որ ստորագրեց Կոնգրեսի առաջարկությունների իրականացման համար սերտ քաղաքական երկխոսության շրջանակում մշակված ճանապարհային քարտեզը:
Միևնույն ժամանակ զեկուցողը մտահոգություն հայտնեց, որ իրավականորեն սահմանված խորհրդակցությունների մեխանիզմները այժմ Հայաստանում ոչ բավարար ծավալով են ապահովվում կառավարության, համայնքների և ազգային ասոցիացիայի միջև: Զեկուցողը նաև կոչ արեց ՀՀ իշխանություններին ապահովել լիազորությունների ապակենտրոացում և տրամադրել համայնքներին բավարար չափով ֆինանսական միջոցներ:
Նշենք, որ Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագիծը ներկայացվելու է մարտին 17-19-ը Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի նստաշրջանի հաստատմանը:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct